Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները

«Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները» (անգլ.՝ The historical monuments of Kesab district, ռուս.՝ Исторические памятники Кассабского района), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից 2014 թվականին հրատարակված գիրքը հեղինակել է Րաֆֆի Քորթոշյանը։ Տպագրվել է հայերեն և անգլերեն։ Գիրքը ներկայացնում է Սիրիայի Քեսաբի շրջանում 2006, 2008 և 2010 թվականներին պատմական հուշարձանների ուսումնասիրության նպատակով իրականացված գիտարշավների, ինչպես նաև նյութին առնչվող գրավոր աղբյուրների համալիր (պատմություն, ճարտարապետություն և վիմագրություն) ուսումնասիրությունը։

Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները (գիրք)
ՀեղինակՐաֆֆի Քորթոշյան
Բնօրինակ լեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ2010-2013
Էջերհայերեն 56, անգլերեն 60
ԵրկիրՀայաստանՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
Հրատարակված էՀՃՈՒ հրատարակչություն
Հրատարակման տարեթիվհայերեն 2014 թվական, անգլերեն 2016
ԳՄՍՀISBN 978-9939-843-13-1
ՀՏԴ72.03
ԳՄԴ  85.11
Թվային տարբերակraa-am.org/wp-content/uploads/2022/10/ՔԵՍԱԲԻ-ՇՐՋԱՆԻ-ՊԱՏՄԱԿԱՆ-ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ.pdf

Նկարագրություն խմբագրել

Աշխատությունը հրատարակվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երաշխավորությամբ։ Գիտարշավները կատարվել են Բերիո հայոց թեմի ազգային երեսփոխանական ժողովի նախկին անդամ Հարություն Քորթոշյանի հովանավորությամբ։ Գրքի նախահրատարակչական աշխատանքները հովանավորել է Հայաստանի մշակույթի նախարարությունը, իսկ տպագրությունը՝ Դեպի Հայք հիմնադրամը[1]։

2016 թվականին լույս է տեսել նաև գրքի անգլերեն տարբերակը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Րաֆֆի Քորթոշյան (2014). «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները». ՀՃՈՒ հիմնադրամ.
  2. Raffi Kortoshian (2016). «THE HISTORICAL MONUMENTS OF KESAB DISTRICT». RAA.

Արտաքին հղումներ խմբագրել