Բացել գլխավոր ցանկը
Քեսաբ քաղաքը

ՔԵՍԱԲԻ ԲԱՐԲԱՌ, Հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «հայերեն» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արևմտահայերեն խմբակցության Անտիոքի կամ ծայր հարավ–արևմուտքում բարբառախմբին (Քեսաբ Սվեդիայի բարբառ)։ Խոսվում է Անտիոքի (այժմ՝ Սիրիայի տարածքում) Քեսաբ ավանում ու շրջակա 11 հայաբնակ գյուղերում։ Բաղաձայնական համակարգը եռանդամ է հին հայերենի ձայնեղներին համապատասխանում են խուլեր (պուն-բուն), խուլերին՝ ձայնեղներ (բուօ-պատ)։ Կան ետնալեզվային քմայիններ՝ կէ, գյ, քփ։ Ունի կոկորդային խուլ պայմանական կ։ Ձայնավոր և երկբարբառային հնչյուններն են՝ ա, ա, է(է, է),ը(ը՝), ի(Դ),ու, ու, օ (օ՝ ու), էօ(օու), երկբարբառներն են՝ իէ (իյէ), ուօ՝ (ուօ), եռաբարբառն է՝ ուօյ։ Շեշտը վերջնավանկային է։ Ձայնավորների և երկբարբառների պատմական հնչյունափոխությունը բազմաբնույթ է ա-ա, ու-ու ուօ-ուօ, Ի-է և ե-ի իէ-(իյէ), ա-ա, ո․ ա․/ու․ ի-է, (է-է), ա, ա․ու-օ (օու), օ(օու)․ ո-ու, ու, վը, ի, ա, ա, ու այ-ա, ի, ու ալուօ-ուօ, ու-ու․ եա-ի․ իլ-է, ի, ուօյ ոյ-ուօյ, է։ Գոյականն ունի 29 հոգնակերտ, որոնցից համակարգային են՝ իր, օունք-օունք, նա-նա նի, դուն, ընա (<ենի), սաուն, ք։ Ունի 7 հոլով։ Որոշյալ հայցականը կազմվում է զ(ըզ) նախդրով, ներգոյականը՝ յ(ի)։ Սեռականի ընդհանրական հոլովիչն է անորոշ առմամբ ը-ի, որոշյալ՝ էն-էնին։ Անորոշ տրականը այս դեպքում ունի ա-ա, մյուս դեպքերում ձևով նույնանում է սեռականին՝ ուն-ուն, վին, ուճ-ուճ, ու, օ՝ուն-օուն, ուօց, ք-ուօց, ք-ց, ու, ուօ։ Բացառականը կազմվում էյ(ի) նախդրով, ունի համադրական և վերլուծական ձևեր։ Գործիականի հոլովակերտն է ուօն։ Ստացական հոդերն ունեն նախադաս ի հենարանը։ Անձնական դերանունների հայցականը կազմվում է գըզ նախդրով։ Զ(զը) և ի (իը, յը) նախդիրները գործածվում են նաե իբրև ցուցական դերանուններ։ Անորոշ դերբայն ունի ընդհանուր իլ վերջավորություն, այդ դերբայով միավանկ բայեր չկան։ Բայն ունի ի-ե, էէ ի, ու-ու ա խոնարհումները։ Օժանդակ բայի և առհասարակ բոլոր ժամանակների անցյալն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 442 CC-BY-SA-icon-80x15.png