Քեմբրիջի անգլերեն ժողովածու
Քեմբրիջի անգլերենի ժողովածու (նախկինում՝ Քեմբրիջի միջազգային ժողովածու), անգլերեն լեզվի մի քանի միլիարդ բառից բաղկացած Ժողովածու է՝ բաղկացած է և՛ տեքստային և՛ խոսակցական Ժողովածուների տվյալներից։ Քեմբրիջի անգլերենի ժողովածուն (CEC) պարունակում է մի շարք աղբյուրներից տվյալներ՝ ներառյալ գրավոր և խոսակցական, բրիտանական և ամերիկյան անգլերենի տվյալներ։ Քեմբրիջի անգլերենի ժողովածուն պարունակում է նաև Քեմբիրջի սովորողների ժողովածուն՝ բաղկացած 40 միլիոն բառերի հավաքածուից կազմված անգլերեն լեզվի քննության պատասխաններից գրված անգլերեն լեզվի սովորողների կողմից։
Քեմբրիջի անգլերենի ժողովածուն թուլյ տվություն էր վերցնում Քեբրիջի համալսարանի մամուլից անգլերեն լեզվի դասավանդման հրապարակումների համար, ինչպես նաև լեզբանական հավաքածուների վերաբերյալ հետազոտություն անելու համար։ Հասանելիությունը հիմա սահմանափակվում է հեղինակներով և հետազոտողներով, ովքեր աշխատում են ծրագրերի և հրապարակումների վրա Քեմբրիջի համալսարանի մամուլի համար, ինչպես նաև այն հասանելի է Քեմբրիջի անգլերեն լեզվի գնահատման կենտրոնի[1] հետազոտողների համար։
Գրավոր տվյալներ
խմբագրելՔեմբրիջի անգլերենի ժողովածուն պարունակում է ժամանակակից գրավոր անգլերենի օրինակներ վերցրած՝ թերթերից, ամսագրերից, նամակներից, էլեկտրոնային փոստերից, դասագրքերից, կայքերից և շատ այլ աղբյուրներից։
Բանավոր տվյալներ
խմբագրելՔեմբրիջի անգլերենի ժողովածուն պարունակում է խոսակցական անգլերենի լայն զանազանություն՝ վերցրած շատ աղբյուրներից՝ ներառայալ ամենօրյա խոսակցությունները, հեռախոսային զանգերը, ռադիոյի հեռարձակումները, զեկույցները, ելույթները, հանդիպումները, հեռուստատեսային հաղորդումները և դասախոսությունները։
Քեմբրիջի սովորողների ժողովածու
խմբագրելՔեմբրիջի սովորողնորի ժողովածուն (CLC) քննական ձեռագրերի հավաքածու է գրված անգլերեն սովորող ուսանողների կողմից, կազմված Քեմբրիջի անգլերեն լեզվի գնահատման կենտրոնի հետ համագործակցելով։ Քեմբրիջի սովորողնորի ժողովածուն պարունակում է ավելի քան 180000 ուսանողների գրվածքներ, մոտ 200 երկրներից, ովքեր ունեն 138 տարբեր մայրենի լեզուներ և այս քանակը անընդհատ ավելանում է[2]։ Քննությունները, որ հիմա առկա են, հետևյալն են․
- KET՝ Բանալի անգլերենի թեստ (և Բանալի անգլերենի թեստ դպրոցների համար)
- PET՝ Նախական անգլերենի թեստ (և Նախնական անգլերենի թեստ դպրոցների համար)
- FCE՝ Առաջին անգլերեն վկայագիրը
- CAE՝ Գերազանց անգլերենի իմացության վկայագիր
- CPE՝ Անգլերեն լեզվի վարպետության վկայագիր
- BEC՝ Բիզնես անգլերենի վկայագիր (բոլոր մակարդակներում)
- IELTS՝ Միջազգային անգլերեն լեզվի թեստային համակարգ (ակադեմիական և ընդհանուր թրեյինինգ)
- CELS՝ Անգլերեն լեզվական գիտելիքի վկայագիր
- ILEC՝ Միջազգային իրավական անգլերենի վկայագիր
- ICFE՝ Ֆինանսական անգլերենի միջազգային վկայագիր
- Կյանքի հմտություններ
Քեմբրիջի սովորողների ժողովածուի յուրահատկություննեից մեկը սխալների կոդավորման համակարգն է։ Լեզվի մասնագետները բացահայտում և ծանոթագրում են սխալները, որ արվում են գրավոր քննությունների ժամանակ։ Սա նշանակում է, որ Ժողովածուն կարող է օգտագործվել տարբեր տիպի սխալների հաճախականությանը հայտանբերելու համար, համատեքստը, որում արվում են սխալները և ուսանողների խմբերը, որ համարում են լեզվի որոշակի հատվածը դժվար։
Քեմբրիջի անգլերեն լեզվի դասավանդման ռեսուրսների հեղինակները կարող են օգտագործել այս տեղեկությունը թիրախավորելու տարածված սխալները։ Օրինակ՝ «Քեմբրիջ» սովորողների ընդյալնված բառարանը ունի «տարածված սխալներ» ցույց տալու առանձնահատկություն, որի միջոցով ընդգծվում է սովորողների տարածված սխալները։
Մյուս կողմից, սխալների կոդավորման համակարգը նաև բացահայտում է, թե ինչի կարող են հասնել ուսանողները լեզվի յուրաքանչյու մակարդակում։ Սա կարևոր է անգլերենի պրոֆիլ ստեղծելու աշխատանքներում, որը մի համագործակցային ծրագիր է՝ ուղղված քաջալերելու անգլերեն սովորելը, դասավանդելը, և անգլերենի գնահատումը ամբողջ աշխարհում[3]։ Հիմնադիր գործընկերներն են Քեմբրիջի համալսարանի մամուլը, Քեմբրիջի անգլերեն լեզվի գնահատման կենտրոնը, Քեմբրիջի համալսարանը, Բեդֆորդշիրի համալսարանը, բիրտանական խորհուրդը և Մեծ Բրիտանիայաի անգլերենը[4]։ Ծրագրի նպատակին է նկարագրել, թե ինչ գիտեն սովորողները և, թե ինչ կարող են անել անգլերենի Ընդհանուր Եվրոպական տեղեկատվական շրջանակի (CEFR) ցանկացած մակարդակում[5]։
Մասնագիտացծված ժողովածուներ
խմբագրելՔեմբրիջի անգլերենի ժողովածուն պարունակում է մի շարք մասնագիտացված ժողովածուներ․
Քեմբրիջի բիզնես անգլերեի ժողովածու
Քեմբրիջի բիզնես անգլերենի ժողովածուն բրիտանական և ամերիկյան բիզնես լեզվի հավաքածու է, որ ներառում է զեկույցներ և փաստաթղթեր, գրքեր՝ կապված բիզնեսի տարբեր ասպեկտների հետ, ինչպես նաև ներառում է բիզնեսի բաժիններ շատ ազգային թերթերից։
Քեմբրիջի բիզնես անգլերենի ժողովածուն նաև ներառում է Քեմբրիջի և Նոթինգեմի խոսակգական բիզնես անգլերենի ժողովածուն (CANBEC), որը Քեմբրիջի համալսարանի մամուլի և Նոթինգեմ համալսարանի միասնական ծրագրի արդյունք է։ Սա անգլերենի ձայնագրությունների հավաքածու է վերցրած տարբեր մեծություն ունեցող ընկերություններից՝ մեծ բազմազգ ընկերություններից մինչև փոքր բաժնետիրական ընկերություններ։ Այն ներառում է պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ, զեկույցներ, հեռախոսային խոսակցություններ,ճաշի ընդմիջման ժամանակ տարվող խոսակցություններ, և այլ բիզնես իրավիճակներում հանդիպող խոսակցական լեզու։
Քեմբրիջի իրավաբանական անգլերենի ժողովածու
Քեմբրիջի իրավաբանական անգլերենի ժողովածուն պարունակում է գրքեր, ամսագրերի և թերթերի հոդվածներ, որ վերաբերվում են օրենքին և իրավական գործընթացներին։
Քեմբրիջի ֆինանսական անգլերենի ժողովածու
Քեմբրիջի ֆինանսական անգլերեի ժողովածուն պարունակում է տեքստեր, որ վերաբերվում է տնտեսագիտությանը և ֆինանսներին, ներառյալ առաջատար ֆինանսական ամսագրերն ու թերթերը։
Քեմբրիջի ակադեմիական անգլերենի ժողովածու
Քեմբրիջի ակադեմիական անգլերենի ժողովածուն պարունակում է գրավոր և խոսակցական ակադեմիական լեզուն համալսարանական և ավարտակն մակարդակնում՝ վերցրած ԱՄՆ-ի և Մեծ բրիտանիայի համալսարաններից, ներառյալ՝ դասախոսություններ, սեմինարներ, ուսանողների զեկույցներ, ամսագրեր, էսսեյներ և դասագրքեր։
Քեմբրիջի և Նոթինգեմի անգլերեն խոսքի ժողովածու (CANCODE)
Քեմբրիջի և Նոթինգեմի անգլերեն խոսքի ժողովածուն (CANCODE) խոսակցական անգլերենի ժողովածու է, որը ձայանգրվել է Բրիտանական կղզիների հարյուրավոր տարածաշրջաններում, բազմազան իրավիճակներում (օրինակ՝ ամենօրյա խոսակցություններ, ընկեիրական կապեր ստեղծելու իրավիճակներ, տեղեկատվություն ստանակու իրավիճակներ և քննարկումներ)։ Քեմբրիջի և Նոթինգեմի անգլերեն խոսքի ժողովածուն (CANCODE) Քեմբրիջի համալսարանի մամուլի և Նոթինգեմի համալսարանի միասնական ծրագիր արդյունք է։
Քեմբրիջի և Նոթինգեմի անգլերեն խոսքի ժողովածուի մեջ կան մոտավորապես հինգ միլիոն բառ և այն շատ հարուստ աղբյուր է խոսակցկան անգլերենի հետազոտողների համար։ Ինչևիցե տեղեկատվությունը ունի որոշակի սահմանափակումներ։ Շատ մարդիկ գիտեին, որ ձայնագրվում են և զրուցում էին ոչ պաշտոնական իրավիճակներում, ինչպիսիք են տանը հանգստնալու ժամանակ կամ այլ մարդկանց հետ, որ գտնվում են հավասար սոցիալական վիճակում։ Սա նշանակում է, որ շփումը հիմնականում հավասար և համագործակցային է, այսպիսով ժողովածուն ունի մինամալ կոնֆլիկտի կամ հակառակորդների բախումների դեպքեր[6]։
Խոսակցական հյուսիսամերիկյան անգլերենի Քեմբրիջ-Քորնել ժողովածուն
Քեմբրիջի համալսարանի մամուլի Քորնելի ժողովածուն տեղեկությունների մեծ հավաքածու է, մեծ ինտերակտիվություն ունեցող, բազմակողմանի խոսակցություններ պարունակող, որ տեղի է ունենում հյուսիսամերիկյան ընտանիքի անդամների կամ ընկերների միջև։ Քեմբրիջ-Քորնել ժողովածուն Քեմբրիջի համալսարանի մամուլի և Քորնել համալսարանի միջև միասնական ծրագրի արդյունք է։
Քեմբրիջի հյուսիսամերիկյան խոսակցական անգլերենի ժողովածու (CAMSNAE)
Քեմբրիջի հյուսիսամերիկյան խոսակցական անգլերենի ժողովածուն (CAMSNAE) խոսակցական ամերիկայան անգլերենի մեծ հավաքածու է։ Այն ներառում է ձայնագրություններ մարդկանց մասին իրենց ամենօրյա կյանքից՝ աշխատավայրում, տանը, ընկերների հետ, գնումներ կատարելիս, սնվելիս, և այլն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Cambridge International Corpus, http://www.cambridge.org/us/esl/catalog/subject/custom/item3637700/Cambridge-International-Corpus-Cambridge-International-Corpus/?site_locale=en_US
- ↑ Cambridge Learner Corpus, http://www.cambridge.org/us/esl/catalog/subject/custom/item3646603/Cambridge-International-Corpus-Cambridge-Learner-Corpus/?site_locale=en_US
- ↑ English Profile project, http://www.englishprofile.org/index.php?option=com_content&view=article&id=11&Itemid=2 Արխիվացված 2011-09-14 Wayback Machine
- ↑ English Profile, http://www.englishprofile.org/index.php?option=com_content&view=article&id=24&Itemid=22 Արխիվացված 2011-05-07 Wayback Machine
- ↑ Council of Europe, CEFR levels,«Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Carter (2004) Language and Creativity: The Art of Common Talk. London: Routledge.