Քեթրին Ռոլզ (անգլ.՝ Katherine Louise Rawls,հունիսի 14, 1917(1917-06-14), Նաշվիլ, ԱՄՆ - ապրիլի 8, 1982(1982-04-08), White Sulphur Springs, Գրինբրայեր շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի ջրասուզորդ և լողորդ, ամառային օլիմպիական խաղերի եռակի հաղթող, որպես օդաչու մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին[1][2]։

Քեթրին Ռոլզ
անգլ.՝ Katherine Rawls
Դիմանկար
Ծնվել էհունիսի 14, 1917(1917-06-14)
ԾննդավայրՆաշվիլ, ԱՄՆ
Մահացել էապրիլի 8, 1982(1982-04-08) (64 տարեկան)
Մահվան վայրWhite Sulphur Springs, Գրինբրայեր շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունօդաչու, լողորդ և ջրացատկորդ
Պարգևներ և
մրցանակներ
 Katherine Rawls Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քեթրին Ռոլզը ծնվել է 1917 թվականին Նեշվիլ քաղաքում։ Երկու տարեկանից սկսել է լողալ, յոթ տարեկանից զբաղվել է ջրացատկով։ Նրա քույրերը՝ Դորոթին, Էվելին և Պեգին և եղբայր Սոնին, նույնպես զբաղել են ջրացատկով և ելույթ են ունեցել հանդիսատեսի առջև, մասնակցել պատանեկան մրցումներին։

1931 թվականին Ռոլզը հաղթեող է ճանաչվել ԱՄՆ-ի լողի ազգային առաջնությունում։ 300 մետր անհատական վազքում նա իրենից ետ է թողել չեմպիոնուհի Էլեոնորա Հոլմին և սահմանել նոր համաշխարհային ռեկորդ։

1932 թվականի Լոս Անջելեսում տեղի ունեցած ամառային Օլիմպիական խաղերում Ռոլզը ջրացատկի երեք մետրանոց ցատկահարթակից զիջել է Ջորջիա Քոուլմենին և նվաճել արծաթե մեդալ։ Հետագա 200 մ բրասի որակավորման փուլից Քեթրին Ռոլզը դուրս է մնացել։

Ռոլզը կրկնել իր ձեռքբերումը 1936 թվականին Բեռլինում տեղի ունեցած ամառային օլիմպիական խաղերում։ Նա անսպասելիորեն զիջել է 13-ամյա Մարջորի Ջեսթրինգին և նորից զբաղեցրել երկրորդ տեղը։ Նույն ընթացքում նա 4×100 մետր ազատ ոճի մրցույթում զբաղեցրել է 3֊րդ տեղը և 7-րդ տեղը՝ 100 մետր ազատ ոճում[3]։

Քեթրին Ռոլզը ԱՄՆ֊ի սիրողական մարզական միության մրցումներում 33 անգամ զբաղեցրել է առաջին տեղը։ Նա 18 ազգային ռեկորդ է սահմանել խառը, բրաս և ազատ լողերի ոճերում։

Ասսոշեյթեդ պրես ԱՄՆ–ի խոշորագույն տեղեկատու գործակալութան կողմից 1937 թվականին Ռոլզը ճանաչվել է տարվա մարզիկ։

1939 թվականին Քեթրինը հեռացել է լողից, սակայն մասնակցել է 1948 թվականի ամառային օլիմպիական խաղերին և զբաղեցրել չորրորդ տեղը։ 1965 թվականին նրա անունն ընդգրկվել է Լողի համաշխարհային փառքի սրահում։

Անձնական կյանք խմբագրել

1938 թվականի մայիսի 18-ին Ռոլզն ամուսնացել է օդաչու Թեոդոր Հ. Թոմփսոնի հետ և ստացել օդաչուի կրթություն[4][5]։

Ռոլզը 20 տարի աշխատել է որպես լողի մարզիչ Արևմտյան Վիրջինիա նահանգի «Greenbrier» հյուրանոցում։ Նա մահացել է քաղցկեղից, 1982 թվականին[6]։

Գրականություն խմբագրել

  • Nason, Jerry (1977) [1939]. «VII: Katherine Rawls: Little Miss Minnow». In Harold Kaese (ed.). Famous American Athletes of Today (Sixth Series ed.). Ayer. ISBN 0-8369-2233-6.
  • Pieroth, Doris Hinson (1996). Their Day in the Sun: Women of the 1932 Olympics. University of Washington Press. ISBN 0-295-97554-7.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «KATHERINE RAWLS (USA)» (անգլերեն). International Swimming Hall of Fame.
  2. «Katherine Rawls» (անգլերեն). SportsReference. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  3. «Higgins and Miss Rawls Score With Records". New York Times. Associated Press. April 3, 1936. p. 31 (Sports). Retrieved September 5, 2007».
  4. «KATHERINE RAWLS WED». New York Times. 22.05/1938. էջ 40.
  5. Rickman, S. B. (2002 թ․ հոկտեմբերի 1). Flight From Fear. Disc Us Books. ISBN 1-58444-273-5. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 5-ին.
  6. «Obituary: Katherine Rawls, 64, Winner Of 33 U.S. Swimming Titles». New York Times. Associated Press. 1982 թ․ ապրիլի 9. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Ռոլզ» հոդվածին։