Քեթլին Դոուսոն (անգլ.՝ Kathleen Dawson, հոկտեմբերի 3, 1997(1997-10-03)[1], Կերկլոդի, Ֆայֆ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի լողորդ, Եվրոպայի քառակի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների մեդալակիր։ Մեծ Բրիտանիայի լողի հավաքականի անդամ։

Քեթլին Դոուսոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 3, 1997(1997-10-03)[1] (26 տարեկան)
Ծննդավայր՝Կերկլոդի, Ֆայֆ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Ակումբ՝London Roar?
173 սանտիմետր

Սպորտային կարիերա խմբագրել

Քեթլին Դոուսոնը մասնակցել է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվել է Լոնդոնում 2016 թվականին, որտեղ նրան հաջողվել է նվաճել իր առաջին ոսկե մեդալը 4x100 մետր համակցված փոխանցալողի մրցումներում[2]։ Նույն մրցույթում նա երրորդ տեղն է զբաղեցրել մեջքի վրա 100 մետր մրցատարածությունում[3]։

Երկու տարի անց Գլազգոյում անցկացվող նմանատիպ մրցաշարում Դոուսոնը թիմի կազմում բրոնզե մեդալ է նվաճել 100 մետր փոխանցումալողում։

Բրիտանացի մարզիկն կատարել է 100 և 200 մետր թիկնալողի նորմատիվները Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի համար[4]։

2021 թվականի մայիսին Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությունում Դոուսոնը նվաճել է ոսկե մեդալ 100 մետր մրցատարածությունում։ Տեխնիկական սխալի պատճառով ստիպված է եղել երկու անգամ լողալ եզրափակչում, սակայն երկուսում էլ նվաճել է ոսկե մեդալներ[5][6]։ Բացի այդ, նա երկու ոսկե մեդալ նվաճել 4×100 համակցված և խառը համակցված փոխանցումալողերում և արծաթե մեդալ 50 մ թիկնալողում[7][8]

2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ 4×100 խառը համակցված փոխանցումալողում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://swimswam.com/bio/kathleen-dawson/
  2. «European Swimming Championships: GB women win medley relay gold». BBC Sports. 2016 թ․ մայիսի 22.
  3. «Kathleen Dawson». Scottish Swimming.
  4. «'Exceptionally high-quality' team named for Tokyo 2020 Olympic Games». Swim England Competitive Swimming Hub (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 27. Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.
  5. «Dawson wins backstroke gold at Euros». BBC Sport. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
  6. «Kathleen Dawson: British swimmer wins gold in 100 metres backstroke at European Championships». Sky Sports. 2021 թ․ մայիսի 22.
  7. «Результаты Чемпионата Европы 2021 по водным видам спорта. На 10 — 23 мая 2021 | Все о Боевых Искусствах и Спорте» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  8. Byrnes, Liz. «FLASH! European Championships: Kathleen Dawson Sets European 100 Back Record Of 58.08». Swimming World Magazine.
  9. «Tokyo Olympics: Great Britain win 4x100m mixed medley relay gold». BBC Sports. 2021 թ․ հուլիսի 31.