Քեզ, գոված մուսա, ես չեմ ճանաչում…

Հովհաննես Թումանյան

«Քեզ, գոված մուսա, ես չեմ ճանաչում…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], գրության թվականը հայտնի չէ։

Քեզ, գոված մուսա, ես չեմ ճանաչում…
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1892
ՎիքիդարանՔեզ, գոված մուսա, ես չեմ ճանաչում…

Պատմություն խմբագրել

Ինքնագիրը պահվում է Թումանյանի ընտանիքի արխիվի № 10 ծոցատետրում, որտեղ եղած նյութերը վերաբերում են 1891-1892 թվականներին։ Այստեղից ենթադրվում է, որ բանաստեղծությունը ևս գրված է նույն ժամանակ։

Առաջին անգամ տպագրվել է 1972 թվականին լույս տեսած Բանբեր Երևանի համալսարանի ամսագրի առաջին համարի 154-րդ էջում, որտեղ հրատարակող Ա․ Ինճիկյանը գրության հավանական թվականը համարում է 1895-ը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 649.