Քարվանսարա (Եվդոկիայի գավառ)
Քարվանսարա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Եվդոկիայի գավառում[1][2]։ Գտնվում էր Եվդոկիա քաղաքից 35 կմ հարավ, Արթիգապատ դաշտում։
Գյուղ | ||
---|---|---|
Քարվանսարա | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառ | Եվդոկիայի գավառ | |
Այլ անվանումներ | Քարվանսարայ, Քարվանսերա, Քարվան Սերայ, Քերվանսերա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրել1895 թվականի ջարդերի ժամանակ զոհվել է 78 մարդ։ Մնացածին բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Բնակչություն
խմբագրել1887 թվականին ուներ 56 տուն, իսկ Մեծ Եղեռնի նախօրեին՝ 300 տուն՝ 2460 հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկի մշակություն, այգեգործություն, մեղվաբուծությունն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՔարվանսարան ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղում հայտնաբերել են բյուզանդական շրջանի հնություններ[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 333
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն