Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարհատ (այլ կիրառումներ)

Քարհատ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Քոչկիրի գավառակում[1]։

Գյուղ
Քարհատ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակՔոչկիրի գավառակ
Այլ անվանումներԴաշլըղ, Թաշլըխ, Քարահատ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Բնակչությունը բռնությամբ տեղահանվել և կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Մի մասն էլ զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն խմբագրել

XIX դարի վերջին ուներ 328 տուն հայ բնակիչ։ 1915 թվականի նախօրեին գյուղն ուներ 300 տուն՝ 2450 բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, մեղվաբուծություն, արհսետներն ու առևտուրն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Քարհատն ուներ 1267 թվականին կառուցված Ս. Աստվածածին անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր Թարգմանչաց վարժարան, որն ուներ 30 աշակերտ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 329

Աղբյուրներ խմբագրել