Քարկատար լեռներ
Քարկատար լեռներ, Կարակայա, Կարկատար, Ղարաղայա լեռնաշղթա, Քարկատար, լեռներ Հայաստանի Վայոց ձորի մարզի հյուսիսարևմտյան մասում, Եղեգնաձոր քաղաքից հյուսիս-արևմուտք։ Սկսվում է Վարդենիսի լեռների Մկնասար գագաթից և ձգվում հարավ–արևելք, մինչև Արփա և Եղեգիս գետերի միախառնումը։ Երկարությունը 20 կմ է, ամենաբարձր գագաթը համանուն լեռն է՝ 2961 մ[1][2]։
Քարկատար լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Վայոց Ձորի մարզ |
Բարձրություն (ԲԾՄ) | 2961 մետր |
Երկարություն | 20 կմ |
Մեծագույն գագաթ | Քարկատար |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 133 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 327 — 916 էջ։