«Քարե խաչ» (ռուս.՝ «Каменный крест»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Լեոնիդ Օսիկան Վասիլի Ստեֆանիկի «Դատ» և «Քարե խաչ» նովելների հիման վրա։

Picto infobox cinema.png
Քարե խաչ
ԵրկիրFlag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1968
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Օսիկա
Սցենարի հեղինակԻվան Դրաչ և Վասիլի Ստեֆանիկ
ԴերակատարներԴանիիլ Իլչենկո և Boryslav Brondukov?
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն81 րոպե

ՍյուժեԽմբագրել

Գիշերը գյուղացու խրճիթ է մտնում գող, և տանտերը նրան բռնում է։ Գյուղացիական համայնքի օրենքներով՝ գողին պետք է դատել մարդկանց առաջ, իսկ թալանված տերը պետք է սպանի նրան։

Գիշերը սկսվում է գողի հետ զրույցը, թե ինչպես պետք է սպանել նրան։ Ինչպես ընդհանրապես պետք է ճիշտ սպանել տարբեր մարդկանց՝ կախված ազգությունից և նրանց զբաղմունքից։ Զրույցի մասնակիցները խմում են, խմեցնում գողին։ Առավոտյան Իվան Դիդուխը, որըհավերժական գյուղական աշխատանքից հոգնած ծերունի է, չի հասկանում, թե ինչու ինքը պետք է սպանի իր նման աղքատի։ Գողին կսպանեն համագյուղացիները, և Դիդուխը կդադարի նրանցից մեկը լինելուց։

Ֆիլմի երկրորդ կեսին Դիդուխը հրաժեշտ է տալիս հողին, գյուղին, հայրենակիցներին, տանը։ Նա մեկնում է Կանադա՝ ավելի լավ բախտ գտնելու։Ոչ միայն նրա, այլև մնացած բնակիչների համար այս մեկնումը մահվան պես է, իսկ ճանապարհելը` հողարկավորության։ Նա նույնիսկ կնոջն է հրաժեշտ տալիս, չնայած նա գնում է իր հետ։ Նրա վարած հողն ասես գերեզման է դառնում Իվանի համար։ Վերջինս բարձրանում է նրա ամենաբարձր կետը, ինչպես Քրիստոսը Գողգոթայի վրա, և տեղադրում է վաղուց պատրաստած քարե խաչը։

Ամբողջ գյուղով նրանց ուղեկցում են մինչև ցանկապարիսպի, իսկ հետո եկեղեցում կատարում են հուղարկավորության ծես ինչպես իսկական հանգուցյալների համար։

ԴերերումԽմբագրել

Նկարահանող խումբԽմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Իվան Դրաչ
  • Ռեժիսոր` Լեոնիդ Օսիկ
  • Օպերատոր` Վալերի Կվաս
  • Նկարիչ` Նիկոլայ Ռեզնիկ
  • Կոմպոզիտոր` Վ. Գուբա

ՄրցանակներԽմբագրել

  • 1968 – Համամիութենական կինոփառատոնի մրցանակ ֆիլմի օպերատորին (Վ. Կվաս)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Քարե խաչ» ֆիլմը kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներԽմբագրել