Քարային ձուլում, բազալտային ձուլում, խարամային ձուլում, հալման եղանակով ապարներից բնական քարի հատկություններ ունեցող տարբեր շինվածքների արտադրություն։ Քարից ձուլված շինվածքները ենթարկում են թրծման (800-900 °C ջերմաստիճանում), ապա դանդաղ սառեցնում՝ ամրություն, հակակոռոզիոն և այլ հատկություններ հաղորդելու համար։ Քարային ձուլման համար որպես հումք են ծառայում գլխավորապես բազալտը, հազվադեպ՝ դիաբազը և այլ ապարներ։ Շինվածքներն աչքի են ընկնում բարձր մաշակայունությամբ և թթվահեստությամբ։

Բնական բազալտահրաբխային կաթիլներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։