Քարաթռչնակներ, կեռնեխների ընտանիքի թռչուններ։

Արտաքին կառուցվածքը

խմբագրել

Սարյակից մինչև ճնճղուկի մեծություն ունեցող թռչուններ են, երկարությունը՝ 14-18 սմ։ Ոտքերն ուժեղ են և երկար։ Կտուցը բարակ է։ Փետրածածկը հիմնականում ունի սևի, մոխրագույնի ու սպիտակի համադրություն, միայն որոշ դեպքերում՝ հողագույն, պոչը շիկավուն է։ Արուները երգում են հարսանեկան թռիչքների ժամանակ։ Էգերը մոխրագույն են։

Ապրելավայր

խմբագրել

Բնակվում են թփուտային քարքարոտ հարթավայրերում, ձորակներում, բլրալանջերում։

Տեսակներ

խմբագրել

ՀՀ-ում հայտնի է 7 տեսակ՝ անապատային քարաթռչնակ, շիկապոչ քարաթռչնակ, պարող քարաթռչնակ, սևաթիկունք քարաթռչնակ, սևախածի քարաթռչնակ, սևախայտ քարաթռչնակ, սևավիզ քարաթռչնակ, սովորական քարաթռչնակ։

Աղբյուրներ

խմբագրել

Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան