Քառատող տուն, քատրեն (ֆր.՝ quatrain, quatre – չորս), բանաստեղծական չորստողանոց առանձին տուն, որը կարող է ունենալ հանգավորման տարբեր ձևեր, abab (խաչաձև), aabb (կից), abba (օղակաձև) և այլն։ Պարսկական պոեզիայում (ռուբայի և այլն) կիրառվում են հանգավորման aaba, հազվադեպ՝ aaaa ձևերը։ Քառատող տունը կարող է հանդես գալ որպես առանձին բանաստեղծություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։