Քաջարանի լեռնաշղթա

Սյունիքի մարզի լեռնաշղթա

Քաջարանի լեռնաշղթա կամ Կապուտջուղի լեռնաշղթա, Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան ճյուղավորությունը՝ Հայաստանի Սյունիքի մարզում։ Ջրբաժան է Ողջի և Գեղի գետերի միջև։ Առավելագույն բարձրությունը 3403 մ է (Քաջարանց լեռ)։

Քաջարանի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրՀայաստան
Վարչատարածքային միավորՍյունիքի մարզ
ԼեռնաշղթաԶանգեզուրի լեռներ
Բարձրություն (ԲԾՄ)3403 մետր

Կազմված է պալեոգենի հրաբխանստվածքային ծալքավոր ապարներից։ Տիրապետում են ծանրահակ ու էրոզային երևույթները, կան սառցապատման հետքեր։ Լանջերը կարճ ու զառիթափ են՝ մասնատված գետահովիտներով, լանդշաֆտը՝ լեռնաաանտառային, լեռնատափաստանային և լեռնամարգագետնային։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։