Քանի դեռ ձյուն չի տեղացել...

«Քանի դեռ ձյուն չի տեղացել…» (ռուս.՝ «Пока не выпал снег…»), 1984 թվականի խորհրդային գունավոր գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Իգոր Ապասյանը[2] Օդեսայի կինոստուդիայում Երկրորդ ստեղծագործական միավորման կողմից՝ ԽՍՀՄ նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի պատվերով։

Քանի դեռ ձյուն չի տեղացել...
ռուս.՝ Пока не выпал снег
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1984
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻգոր Ապասյան
Սցենարի հեղինակԼյուդմիլա Աբրամովա
ՕպերատորԼեոնիդ Բուրլակա
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա
Տևողություն77 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է երկու սերունդների առաջին սիրո, ծնողների ու նրանց երեխաների ընտանեկան հարաբերությունների բարդության մասին։

Պատրաստվելով 20 տարի անց նախկին դասընկերների հետ անսպասելի հանդիպմանը՝ հասուն կինը հիշում է մոռացված դպրոցական տարիները, իր առաջին ռոմանտիկ սերը։ Մի անգամ դա արժանացել է շրջապատի դատապարտմանը, ինչի պատճառով երիտասարդ սիրահարները ստիպված են եղել բաժանվել։ Եվ իր առաջին սիրո մասին տխուր հիշողությունը մորն օգնում է հասկանալ ավագ դպրոցի աշակերտ իր որդուն, նրա սիրահարվածությանը[3]։

Գլխավոր դերերում խմբագրել

  • Նատալյա Սայկո - Լարիսա Ալեքսանդրովնա Մորոզովա
  • Ալեքսանդր Պորոխովշչիկով - Միխայիլ Լվովիչ, Լարիսայի ամուսինը
  • Ելենա Սոլովեյ - Նինա, Լարիսայի նախկին համադասարանցին
  • Մաքսիմ Կիսելյով - Նիկոլայ, Լարիսայի ու Միխայիլի որդին (հնչյունավորել է Վյաչեսլավ Բարանովը (լուսագրերում նշված չէ)
  • Եվգենյա Դոբրովոլսկայա - Ալիկա (Ալլա) Սկորոխոդովա

Դերերում խմբագրել

  • Օլգա Մաշնայա - Լարիսա Մորոզովան պատանեկան տարիքում
  • Սերգեյ Բիստրիցկի - Օլխովսկի, Լարիսայի առաջին սերը
  • Բորիս Գուսակով - Սեմյոն Սկորոխոդով, Ալիկի հայրը

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներն՝ Ելենա Շչերբինովսկայա, Լյուդմիլա Աբրամովա՝ Իգոր Ապասյանի մասնակցությամբ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Իգոր Ապասյան
  • Գլխավոր օպերատոր՝ Լեոնիդ Բուրլակա
  • Բեմադրող նկարիչ՝ Անատոլի Նաումով
  • Ֆիլմում օգտագործվել է կոմպոզիտորներ Եվգենի Կռիլատովի, Վալերի Զուբկովայի երաժշտությունը
  • Ռեժիսոր՝ Նադեժդա Բեսսոկիրնայա
  • Օպերատոր՝ Սերգեյ Տարտիշնիկով
  • Հագուստի նկարիչներ՝ Տ․ Պոդդուբնայա
  • Գրիմարար՝ Ռ. Մոլչանովա
  • Հնչյունային օպերատոր՝ Ա. Նիկոլաեևսկին
  • Մոնտաժող՝ Տ․ Ռիմարևա
  • Նկարիչ-դեկորատոր՝ Ռ. Սոբկո
  • Խմբագիր՝ Օ. Ժուկովա
  • Երաժշտական խմբագիր՝ Ե. Վիտուխինա
  • Համակցված նկարահանումների օպերատոր՝ Ա. Տալդիկին
  • Ռեժիսորի օգնականներ՝ Տ. Կոմարովա, Լ. Կիյան, Ա. Կորշունովա
  • Մոնտաժողի օգնական՝ Վ. Ֆիլարետովա
  • Վարչական խումբ՝ Գ. Վերյովոչկինա, Լ. Պոզդնյակովա, Ի. Ֆինկել, Վ. Կլոպոտ
  • Ֆիլմի տնօրեն՝ Վոլդեմար Դմիտրիև

Տեխնիկական տվյալներ խմբագրել

  • Ֆիլմը նկարահանվել է Շոստկինի «Սվեմա» արտադրական միավորման ժապավենի վրա։

Մրցանակներ խմբագրել

  • 1985 – Կիևի հեռուստաֆիլմերի XI համամիութենական փառատոնի մրցանակ «էկրանին դաստիարակության խնդիրների համոզիչ արտացոլման համար»[4][5]։

Փաստեր խմբագրել

Կոմպոզիտոր Եվգենի Կռիլատովի երաժշտական թեման արդեն օգտագործվել է 1977 թվականի «Զգացմունքների խռովք» (ռուս.՝ «Смятение чувств») ֆիլմում։ Ֆիլմի երաժշտությունը մինչ այդ հնչել է նաև 1979 թվականի «Գնչուն» (ռուս.՝ «Цыган») ֆիլմում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Քանի դեռ ձյուն չի տեղացել․․․» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Քանի դեռ ձյուն չի տեղացել․․․» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  3. Пока не выпал снег
  4. ««Морской волк», «Вино из одуванчиков» и ещё 3 киношедевра Игоря Апасяна». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  5. Кинозал Армянского музея: фильм Игоря Апасяна «Пока не выпал снег»

Արտաքին հղումներ խմբագրել