Քանի դեռ կամ

վավերագրական ֆիլմ

«Քանի դեռ կամ», վավերագրական ֆիլմ Երևանի մասին՝ նկարահանված 2000 թվականին։ Մտահղացման հեղինակը Ռաֆայել Հովհաննիսյանն է, սցենարի հեղինակը՝ Հակոբ Ռուբինյանը։

Քանի դեռ կամ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրվավերագրական
Թվական2000
Լեզուհայերեն
ՌեժիսորՄիքայել Դովլաթյան
Սցենարի հեղինակՀակոբ Ռուբինյան
Տևողություն55 րոպե

Սյուժե խմբագրել

Երեխաները որքան էլ հոգս, իսկ երբեմն, անգամ, ցավ պատճառեն ծնողներին, միևնույն է՝ վերջիններս ներում են իրենց զավակներին։ Ցավոք, մեր ծնողների իրական մեծությունն ու արժեքը մենք հաճախ հասկանում ենք միայն այն ժամանակ, երբ գտնվում ենք նրանցից հեռու կամ էլ, երբ արդեն կորցրած ենք լինում նրանց։ Ֆիլմը Երևանի մասին է, գլխավոր հերոսը… ձայնն է՝ շատ ու շատ բաներ վերապրած և այսօր էլ ապրող հինավուրց քաղաքի սրտի Ձայնը. մարդկային փոխհարաբերություններ, այնքան ծանոթ ու անկեղծ պատմություններ, որ չեն կարող իրենց արձագանքը չգտնել մեզանից յուրաքանչյուրի հոգում։

Նկարահանող անձնակազմ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել