Քայլ առ քայլ
Քայլ առ քայլ (ռուս.՝ Шаг за шагом), 2008 թվականի 40 սերիանոց ռուսական հեռուստասերիալ-սիթքոմ։ Սերիալի ցուցադրումը սկսվել է 2008 թվականի հունվարի 19-ին СТС հեռուստաալիքով[1]։ Բայց սերիալը չի հավաքել բավական ցուցանիշ, դրա պատճառով դադարեցրել են ցուցադրումը։ Սերիալի պրեմիերան կայացել է СТС հեռուստաալիքի եթերում 2009 թվականի հուլիսի 12-ին[2]։
Քայլ առ քայլ | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ռեժիսոր | Էդուարդ Ռաձյուկևիչ |
Գլխավոր դերերում | Aleksei Maklakov? և Galina Danilova? |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Ակոպով, Վյաչեսլավ Մուրուգով և Ալեքսանդր Ռոդնյանսկի |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 40 |
Էկրաններին է | հունվարի 19, 2008-ից օգոստոսի 16, 2009-ը |
Հեռուստաալիք | ՍՏՍ (հեռուստաընկերություն) և Նոր ալիք |
Արտադրություն խմբագրել
Սերիալի նկարահանումները սկսել են 2007 թվականի հուլիսին[3] և ավարտվել նույն թվականի նոյեմբերին[4]։ Սերիալը նկարահանել է «Амедиа» ընկերությունը։
Սյուժե խմբագրել
Շինարար Վիկտոր Մելնիկովը գրեթե 40 տարեկան է։ Նա չունի կին, բայց ունի երեք երեխա՝ Դմիտրի (Միտյա), Եվգենիա և Իլյա։
Եկատերինա Անդրոսովին նույնպես չունի ամուսին, բայց ունի երեք երեխա՝ Դինա, Կարինա, Անատոլի (Տոլյա)։
Վիկտորը և Կատյան գնում են առողջարան՝ Սոչի, որտեղ իրենց սովորական ընկերությունը դառնում է սեր և ավարտվում է Կատյայի չորսենյականոց տանը, որը նրան իր ամուսինն է թողել ամուսնալուծությունից հետո։
Երեխաները հենց առաջին վայրկյանից սկսում են կռվել։ Ավագ երեխաները Դմիտրին և Դինան մի դպրոցից են և ընդհանրապես ուրախ չեն, որ միասին պետք է ապրեն։ Եվգենիան հինգ րոպեից հետո ծանոթանում է Կարինայի հետ, բայց երկու րոպեից հետո կռվում։ Միայն Իլյան և Անատոլին են, որ իրար հետ ընդհանուր լեզու են գտնում ու նրանց ձեռքին քիչ է մնում տունը վառեն։
Երեխաների նման պահվածքի պատճառով ընտանիքը շատ խնդիրներ է ունենում, բայց միայն սերն է, որ միացնում ու լուծում է բոլոր խնդիրները։
Դերակատարներ խմբագրել
- Ալեքսեյ Մակլակով - Վիկտոր Մելնիկով
- Գալինա Դանիլովա - Եկատերինա Անդրոսովա
- Վերոնիկա Ագապովա - Դինա, Եկատերինայի ավագ դուստրը
- Վերոնիկա Լիսիկովա - Կարինա, Եկատերիանայի կրտսեր դուստրը
- Ռուսլան Կուլեշով - Անատոլի, Եկատերինայի որդին
- Ստեփան Աբրահամով - Դմիտրի, Վիկտորի ավագ որդին
- Ալեքսանդրա Օստրոուխովա - Եվգենյա, Վիկտորի աղջիկը
- Ակիմ Կոկորև - Իլյա, Վիկտորի կրտսեր որդին
- Գրիգորի Իվանեց - Կոստյա, Վիկտորի բարեկամը
- Դարյա Ֆեկլենկո - Սվետլանա, Կատիի քույրը
- Նինա Ֆեկլիսովա - Նինա, Կատյայի մայրը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Эдуард Радзюкевич о новом ситкоме «Шаг за шагом»
- ↑ «Премьерные серии сериала «Шаг за шагом»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Газета «Телесемь» № 33, август 2007
- ↑ «ЗАВЕРШАЮТСЯ СЪЕМКИ СИТКОМА «ШАГ ЗА ШАГОМ»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Сайт СТС
- Страница сериала на сайте АМЕДИА Արխիվացված 2012-10-03 Wayback Machine
- Сериал на Рускино. Ру Արխիվացված 2017-01-05 Wayback Machine