Քամուն ուղղված շշուկ, ավստրալիացի գրող Ալան Մարշալի հեքիաթային վեպը, որը հրատարակվել է 1969 թվականին։ Ներառելով ինչպես ավստրալիական ֆոլկլորի մոտիվներ, այնպես էլ` ժամանակակից իրականություն՝ պատմվածքը պատմում է պատանի Փիթերի մասին, որն ուղևորվում է վերջին Հրաշալի Արքայադստերը փնտրելու։

Քամուն ուղղված շշուկ
ՀեղինակԱլան Մարշալ

Գրող Ջուդա Ուոթենը, որը ծանոթ էր Մարշալի հետ, համեմատել է նրա ստեղծագործությունը մեկ այլ հայտնի ավստրալիական հեքիաթային վիպակի` Նորման Լինդսիի «Կախարդական պուդինգի» հետ[1]։

Պատմություն խմբագրել

Ինչպես նշել է հենց ինքը` Ալան Մարշալը «Ալան Մարշալը պատմում է» գրքում, վիպակ գրել իրեն դրդել է «մի ծեր ռուս գրող», իսկ ավելի կոնկրետ` Սամուիլ Մարշակը, որն ասում էր, թե Մարշալն «արդեն բավականին մեծ էր, որ գրի երեխաների համար»[2]։

  Տուն վերադառնալիս իմ գլխում մի միտք ծագեց։ Ես որոշեցի հեքիաթ գրել ավստրալիական նյութի հիման վրա, որտեղ տեղ կգտնեին վհուկներ, էլֆեր և վիշապներ, և իհարկե, դրա հերոսն ուրիշ ոչ ոք չէր կարող լինել, քան այդ սարսափելի ստախոսը` Ծուռ Միկը։  

Սյուժե խմբագրել

Ավստրալիական թփուտի մոտ գտնվող տնակում ապրում էին Փիթեր անունով տղան և ծերուկ Ծուռ Միկը, որը հրաշալի ձիավոր էր և մեծ հորինող։ Փիթերը նույնպես ձիուկ ուներ, որի անունը Մունլայթ էր («Լուսնի լույս») և որին հեծած նա սիրում էր շրջել մոտակայքում։ Մի անգամ Փիթերը հարցնում է Հարավային Քամուն, թե որտեղ նա կարող է գտնել Հրաշալի Արքայադստերը, ում ինքը կարող է փրկել և ամուսնանալ նրա հետ։ Հարավային Քամին իմանում է աբորիգեններից, որ աշխարհում մնացել է վերջին Հրաշալի Արքայադուստրը, որն ապրում է պալատում և ում հայր-Արքան բաց չի թողնում այնտեղից։ Փիթերը Մունլայթին հեծած` ուղևորվում է փնտրելու Արքայադստերը, իսկ Հարավային Քամին իրեն է տալիս պայուսակ` կախարդական տերևներով. նա, ով կստանա այդպիսի տերև, կդառնա ավելի բարի, քանի որ նա կսկսի հասկանալ. «քեզ սիրում են, դու հարկավոր ես մարդկանց»։ Ծուռ Միկը Փիթերին մտրակ է տալիս, որի օգնությամբ Փիթերը կարող է անհրաժեշտության դեպքում կանչել Ծուռ Մակին։

Շուտով ճանապարհին Փիթերը ծանոթանում է Մոխրագույն Հղկաթուղթ անունով կախարդական պարկով կենգուրուի հետ, որի միջից նա կարող է հանել ամեն ինչ` ճաշի ուտելիքից մինչև փիղ կամ էքսկավատոր։ Նրանք ընկերներ են դառնում և ճանապարհը շարունակում են իրար հետ։ Նրանք անցնում են Ճանկող խոտի դաշտը. այդ դաշտը պետք է անցնի յուրաքանչյուր երեխա, իսկ խոտը ոչ միայն ճանկում է, այլև շշնջում է երեխային, որ նա վատն է և ոչինչ չի կարողանում։ Հետո նրանք հանդիպում են հսկա Յարրախին, որն ուզում է նրանց սպանել, իսկ դրանից հետո, երբ ստանում է կախարդական տերև, ուղեկցում է նրանց իր տուն, որպեսզի կերակրի։ Սակայն հսկայի մեծ խոհանոցում եփվող մսի գոլորշուց ամպեր են հավաքվում և ուժեղ ամպրոպ է սկսվում, որի մեջ սուզվում է ամբողջ խոհանոցը։

Շարունակելով ճանապարհը` Փիթերը և Մոխրագույն Հղկաթուղթը գերի են ընկնում Գունատ Կախարդի մոտ, որը պատրաստվում է նրանց ուտել։ Նա տարված է դեպի Լուսին թռիչքով, որտեղ գողանում է ֆոտոտեսախցիկներ, որոնք այնտեղ էին ուղարկվել Երկրից։ Փիթերը խաբեությամբ վհուկին հանձնում է տերևը, և նա դառնում է նրանց ընկերը։ Վհուկը Փիթերի հետ թռչում է Լուսին, այնտեղ նրանք տիեզերանավ են հանդիպում և դիրքավորվում են տեսախցիկի առաջ։ Ապա Փիթերը և Մոխրագույն Հղկաթերթը տեղափոխվում են Մենակության Անապատ, որտեղ նրանց օգնում է Վիլլի-Վիլլի մարդ-տորնադոն, և անցնում են Անքուն Անտառի միջով, որտեղ ճակատամարտում են Կասկածների Կատուների հետ և հաղթում են նրանց։ Վերջապես, նրանք հասնում են հին նվենուն, որը նրանց Լուսնի լույսի տակ ցույց է տալիս Արքայադստեր պալատ տանող ճանապարհը։

Հասնելով պալատ` Փիթերը և Մոխրագույն Հղկաթուղթն այնտեղ հայտնաբերւմ են Բունիպին, որը Թագավորի հրամանով հսկում է մուտքը և սպանում բոլորին, ով փորձում է մտնել պալատ և խնդրել Արքայադստեր ձեռքը։ Սակայն շուտով կախարդական տերևի օգնությամբ Բունիպը անցնում է Փիթերի կողմը և կազմակերպում է նրա հանդիպումը Լովանա արքայադստեր հետ։ Թագավորը Լովանային պահում է փակի տակ, մինչև նա չհանձնի ուսուցչին բոլոր քննությունները, և շնորհիվ Փիթերի տված կախարդական տերևի Լովանան փայլուն կերպով անցնում է բոլոր փորձությունները։ Թագավորը համաձայնում է Լովանային կնության տալ Փիթերին, եթե նա կատարի երեք առաջադրանք. հաղթի Թագավորին ստախոսությամբ, սանձի վայրի հովատկին և և լճից հանի արքայադստեր թագը, որն այնտեղ է նետել Գունատ Վհուկը։ Ստախոսության մրցույթում Փիթերի փոխարեն մասնակցում է Ծուռ Մակը և հաղթում է. Փիթերը հաջողությամբ սանձում է հովատակը, իսկ Վհուկը ցույց է տալիս լճի այն տեղը, որտեղ նա նետել է թագը, և Յարրախը հանում է այն։

Տեղի է ունենում Լովաննայի և Փիթերի հարսանիքը, որը փոքրիկ տղայից վեր էր ածվել գեղեցիկ երիտասարդ արքայազնի։ Ժլատ արքան, Փիթերից կախարդական տերև ստանալով, ուրախությամբ բաժանում է իր հարստությունը ենթականերին, իսկ Փիթերը, Լովաննան և Ծուռ Միկը հետ են ուղևորվում դեպի թփուտ և երջանիկ ապրում են այնտեղ։

Թարգմանություններ խմբագրել

Պատմվածքը Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում թարգմանվել է գերմաներեն[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Judah L. Waten. Love and Rebellion. Hodja Educational Resources Co-operative, 1983. — P. 121.
  2. Алан Маршалл. Шёпот на ветру. / Перевод с английского А. В. Слобожана. Л., 1991. — С. 5.
  3. Alan Marshall. Windgeflüster. Aus dem Englischen. Mit Illustrationen von Ruth Knorr. Berlin: Kinderbuchverlag, 1973.
  4. Windgeflüster (Book, 1973) [WorldCat.org]