Քաղցած վագր
Քաղցած վագրը (անգլ.՝ Hungry Tiger), կերպար հեքիաթային Օզ երկրի մասին Լայման Ֆրենք Բաումի գրքից։
Քաղցած վագր | |
---|---|
Տեսակ | կենդանական կերպար Օզի երկրից, fictional tiger? և գրական հերոս |
Հեղինակ | Լայման Ֆրենք Բաում |
Ներկայացված է | Օզման Օզից |
Սեռ | արական |
Նախ հայտնվել է «Օզման Օզ երկրից»[1] գրքի 8-րդ գլխում, որպես արքայադուստր Օզմայի կառքը կրող կենդանիներից մեկը (նրա գործընկերն է Վախկոտ առյուծը), չնայած նրան, որ Ջեկ Սնոուն և մյուսները կարծում են, որ նա կարող էր լինել «վագրերից ամենամեծը», որը հիշատակվել է «Զարմանահրաշ կախարդը Օզ երկրից» գրքում։
Սոված վագրը Վախկոտ Առյուծի ընկերն է, նա միշտ սոված է, անկախ նրանից, թե ինչքան է նա կերել և տենչում է ուտել «լավ կերակրված մանկիկների», բայց իրականում նա երբեք նրանց չի ուտում, որովհետև խիղճը թույլ չի տալիս։ Նա աղախին Նանդային խնդրում է նրան թույլ տալ ուտել իրեն, և երբ նա մերժում է, վագրը պահանջում է. «Թող ինձ համար պատրաստեն երեսունհինգ ֆունտ արյունով միս, խաշած կարտոֆիլով, ինչպես նաև` հինգ գալոն պաղպաղակի՝ աղանդերի համար»[2]։ Ամաչելով իր ախորժակի համար` նա հայտարարում է. «Մի օր ես կհանդիպեմ ատամնաբույժի և կխնդրեմ նրան, որ նա դուրս հանի այն (այսինքն` ախորժակը) ունելիով»[2]։ Ի վերջո, արդյունքում Զմրուխտ քաղաքի Օզմա պալատում տեղի ունեցած խնջույքի ժամանակ Վագրը ի վերջո խոստովանում է, որ կշտացել է։
«Ճանապարհ դեպի Օզ երկիր» գրքում Սոված վագրը ներկա է լինում Օզմա արքայադստեր ծննդյան տարեդարձի տոնակատարությանը։
«Օզ երկրի լաթի կտորտանքը» գրքի 18-րդ գլխում նա նկարագրվում է որպես «իր տեսակի ամենամեծն ու ամենաուժեղը» և գալիս է անտառից, որտեղ իշխում էր Վախկոտ առյուծը. սա կարող է գնահատվել նաև որպես անուղղակի հաստատում այն բանի, որ սա հենց այն նույն վագրն է, որը հայտնվել է «Զարմանահրաշ հրաշագործը Օզ երկրից» գրքում։
Սոված վագրը Վախկոտ առյուծի հետ միասին Լ. Բաումի «Փոքր կախարդական պատմություններ Օզ երկրի մասին» ժողովածուից «Սոված վագրը և Վախկոտ առյուծը» հեքիաթի գլխավոր հերոսն է (1913)։ Սոված վագրը նաև Ռութ Թոմփոսի` Օզ երկրի մասին վեցերորդ գլխի «Օզ քաղաքի Սոված վագրը» հեքիաթի գլխավոր հերոսն է (The Hungry Tiger of Oz, 1926):
Ֆիլմերում և թատերական ներկայացումներում
խմբագրել- Սոված վագրը հայտնվում է «Դորոթին Օզ երկրում» կարճամետրաժ ֆիլմում, որը հնչյունավորել է Ֆրենկ Նելսոնը
- Սոված վագրը հայտնվում է «Դորոթին հանդիպում է Օզմային Օզ երկրից» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմում (1987)
- Սոված վագրը հայտնվում է ամերիկյան The Oz Kids (1996-1999) հեռուստասերիալի դրվագների մեկում
- Սոված վագրը հայտնվում է 2016 թվականի «Թոմը և Ջերին։ Վերադարձ Օզ երկիր» անիմացիոն ֆիլմում, հնչյունավորել է Անդրեա Մարտինը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Баум, 1992, էջ 237
- ↑ 2,0 2,1 Баум, 1992, էջ 248
Գրականություն
խմբագրել- Л.Ф.Баум Страна Оз. — М.: ТЕРРА, 1992. — 480 с. — ISBN 5-85255-110-4