Քաղաքացիական շրջանառություն

Քաղաքացիական շրջանառություն, իրավաբանական փաստերի (գործարքներ, դեպքեր, պլանային և այլ վարչական ակտեր և այլն) և դրանց հիման վրա առաջացող հարաբերությունների (գույքի փոխանցում, աշխատանքների կատարում, ծառայությունների մատուցում և այլն) ամբողջություն։

Քաղաքացիական շրջանառությամբ գույքը հանձնվում է ոչ միայն ի սեփականություն կամ օպերատիվ կառավարման իրավունքով, այլև ժամանակավոր տիրապետման և օգտագործման համար (օրինակ, գույքի պահատվությունը)։ Քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավունքները հավասար են, գործարքները, կախված շրջանառության մեջ գտնվող գույքի սոցիալ-տնտեսական նշանակությունից, տարբեր։ Օրինակ, հողը որպես պետության բացառիկ սեփականություն կարող է շրջանառության մեջ մտնել միայն օգտագործման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։