Քաղաքացիական արժանիքների շքանշան (Ֆրանսիա)
Քաղաքացիական արժանիքների շքանշան, ամբողջական անվանումը` Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության արժանիքների շքանշան (ֆր.՝ Ordre du Mérite civil du ministère de l’intérieur), Ֆրանսիայի գերատեսչական պարգև, որը գտնվում է Ներքին գործերի նախարարության հայեցողության տակ[1]։ Հաստատվել է 1957 թվականի հոկտեմբերի 14-ի դեկրետով, վերացվել է 1963 թվականի դեկտեմբերի 3-ի շքանշանային բարեփոխման հետևանքով։
Քաղաքացիական արժանիքների շքանշան (Ֆրանսիա) |
---|
ՊատմությունԽմբագրել
Քաղաքացիական արժանիքների շքանշանը հաստատվել է 1957 թվականի հոկտեմբերի 14-ին և սահմանվել է Ներքին գործերի նախարարության կողմից շարունակական բարեխիղճ ծառայությունների համար, ինչպես նաև՝ տեղական ինքնակառավարման և քաղաքային կառավարման աշխատակիցների, հասարակական կազմակերպությունների և նախարարությանը ենթարկվող այլ կազմակերպությունների աշխատակիցների համար։ Շքանշանը գտնվում էր Ներքին գործերի նախարարի վարույթում և վերահսկվում էր Շքանշանի խորհրդով։ Խորհուրդը բաղկացած էր 11 մարդուց, որոնցից 7-ին նշանակում էր նախարարը։
- Ներքին գործերի նախարար (Խորհրդի ներկայացուցիչ)
- Պատվո լեգիոնի շքանշանի խորհրդի անդամ (նշանակում էր նախագահը` Պատվո լեգիոնի շքանշանի Մեծն կանցլերի առաջարկով)
- Նախագահի քարտուղարության տնօրեն
- Նախագահի գլխավոր քարտուղար
- Տեղական ինքնակառավարման մարմինների 6 անդամներ (նշանակում էր նախարարը)
Քաղաքացիական արժանիքների շքանշանը վերացվել է 1963 թվականի դեկտեմբերի 3-ին և փոխարինվել է Ծառայությունների ազգային շքանշանով, որով ստեղծվել էր փոխարինելու ծառայությունների համար շնորհվող մեծ թվով գերատեսչական շքանշանները։ Քաղաքացիական արժանիքների շքանշանով պարգևատրվածներն իրավունք ունեին կրելու շքանշանները և օգտվելու դրանց համար սահմանված առավելություններից նաև շքանշանի վերացումից հետո[2]։
Շքանշանի աստիճաններԽմբագրել
Քաղաքացիական արժանիքների շքանշանը բաղկացած էր 3 աստիճանից[3].
Պարգևատրման պայմաններԽմբագրել
Շքանշանակիրը պետք է լիներ 35 տարեկանից ոչ երիտասարդ, զբաղվեր քաղաքացիական իրավունքներով և ունենար քաղաքացիական ծառայության 3 տարվա փորձ։ Սպայի աստիճանի պարգևատրումը կարող էր շնորհվել ոչ վաղ քան շքանշանակրի աստիճան ստանալուց 8 տարի անց, իսկ Կոմանդորի աստիճանը՝ սպայական աստիճան ստանալուց 5 տարի առաջ։ Պատվո լեգիոնի սպայական և կոմանդորի շքանշանները կարող էին ներկայացվել միանգամից Քաղաքացիական արժանիքների շքանշանին համարժեք։ Քաղաքացիական շքանշանի խորհրդի անդամները օրենքով դառնում էին կոմանդորներ։ Շքանշանով պարգևատրումը տեղի էր ունենում տարին երկու անգամ ` հունվարի 1-ին և հուլիսիս 14-ին։ Տարեկան պարգևատրումների քանակի սահմանափակում կատարվեց` կոմանդորի՝ ոչ ավելի քան 10, սպայի՝ ոչ ավելի քան 60 և ասպետի տիտղոսի՝ ոչ ավելի քան 200 շնորհում։ Բացառության կարգով շքանշանի սահմանման առաջին տարին թույլատրվել է ստեղծել սահմանված քանակի կրկնակի թվով շքանշաններ, միևնույն ժամանակ հաշվի չի առնվել սպայի և կոմանդորի աստիճանների միջպարգևային ժամկետի կանոնը։ Շքանշանի հաստատումից հետո առաջին 8 տարին թույլատրվում էր կրճատել շքանշանների պարգևատրման միջև առկա ժամկետը։ Օտարերկրացիները, ովքեր ապրում էին Ֆրանսիայի տարածքում կարող էին պարգևատրվել շքանշանով ֆրանսիացիների համար գործող նույն պայմաններով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Décret n°57-1135 du 14 octobre 1957 créant de l'Ordre du Mérite civil du ministère de l'intérieur (фр.) // Journal officiel de la République française du 15 octobre 1957. — P. 9845—9846. — ISSN 03730425.
- ↑ Décret n°63-1196 du 3 décembre 1963 portant création d’un Ordre national du Mérite (фр.) // Journal officiel de la République française du 3 décembre 1963. — P. 10834—10837. — ISSN 03730425.
- ↑ Décret du 6 novembre 1920 réglementant le port des décorations (фр.) // Journal officiel de la République française du 11 novembre 1920. — P. 18026—18027. — ISSN 03730425
- ↑ 4,0 4,1 4,2 Décret du 6 novembre 1920 réglementant le port des décorations(ֆր.) // Journal officiel de la République française du 11 novembre 1920. — P. 18026—18027. — ISSN 03730425.