Քաղաքական հիփ հոփ
Քաղաքական հիփ հոփ (անգլ.՝ Political hip hop) հիփ հոփ երաժշտության ենթաժանր է, որն առաջացել է 1980-ականներին, որպեսզի ռեփ ոճի երաժշտության օգնությամբ քաղաքական և/կամ սոցիալական գործողությունների կոչի, կամ, նաև, սոցիալական ակտիվություն ձևի։ Public Enemy-ն առաջին գերակշռող քաղաքական հիփ հոփ խումբն էր, որը ոգեշնչված էր 1970-ականների քաղաքական բեմի գլխավոր ներկայացուցիչներից, ինչպիսիք են The Last Poets-ը և երաժիշտ Գիլ Սքոթ-Հերոնը[1]։ Սա նպաստեց բնակչության ցածր խավերի ներկայացուցիչների սոցիալական արտահայտման նոր տեսակի ձևավորմանը, որպեսզի նրանք կարողանան բարձրաձայնել տեղի ունեցող ճնշումների, անարդարության և իշխանությունների կողմից սոցիալական աջակցության բացակայության մասին[2][3]։ Քաղաքական հիփ հոփը ռեփ երաժշտության գործիք է քաղաքական ուղերձներ փոխանցելու համար, գործողություն/ սոցիալական փոփոխություն ներշնչելու կամ ունկնդրին որոշակի աշխարհայացքի մեջ համոզելու համար։ Պետք է հաշվի առնել, որ ենթաժանրում չկա համընդհանուր քաղաքական գաղափարախոսություն` գոյություն ունեն բազմաթիվ տեսակետներ, որոնք տատանվում են մարքսիզմից մինչև հինգ տոկոսանոց ազգի (Five Percent Nation) արժեքներ։
Քաղաքական հիփ հոփ անգլ.՝ Political hip hop | |
---|---|
Ոճային հիմքեր | հիփ հոփ, բողոքի երաժշտություն |
Ծագման ժամանակ | 1980-ական |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Բխող ժանրեր | գիտակցված հիփ հոփ |
Հարակից ժանրեր | |
գանգստա ռեփ, անդերգրաունդ հիփ հոփ |
Գիտակցված հիփ հոփ
խմբագրելԳիտակցված հիփ-հոփ կամ սոցիալապես գիտակցված հիփ-հոփ (անգլ.՝ Conscious hip hop), հիփ հոփ երաժշտության ենթաժանր է, որը մարտահրավեր է նետում գերիշխող մշակութային, քաղաքական, փիլիսոփայական և տնտեսական համաձայնությանը[4] և/կամ սոցիալական խնդիրների և հակամարտությունների մեկնաբանություններին։ Գիտակցված հիփ հոփը պարտադիր չէ, որ բացահայտ քաղաքական լինի, բայց «գիտակից հիփ հոփ» և «քաղաքական հիփ հոփ» տերմինները երբեմն օգտագործվում են փոխադարձաբար։ Գիտակցված հիփ-հոփը սկսեց զարգանալ 1980-ականներին՝ ընդհանուր հիփ հոփի հետ մեկտեղ։ Ազգային գիտակցված ռեփ տերմինը օգտագործվել է ուժեղ քաղաքական ուղերձներով և թեմաներով հիփ հոփ երաժշտությունը ավելի կոնկրետ նկարագրելու նպատակով։ Գիտակցված հիփ հոփ թեմաները ներառում են աֆրոցենտրիզմը, կրոնը, հակակրանքը հանցագործության և բռնության հանդեպ, մշակույթը, տնտեսագիտությունը կամ սովորական քաղաքացիների պայքարի պատկերները։ Գիտակցված հիփ հոփը հաճախ ձգտում է բարձրացնել սոցիալական խնդիրների մասին իրազեկությունը՝ թողնելով ունկնդիրներին հնարավորություն իրենց սեփական կարծիքը ձևավորելու, այլ ոչ թե ագրեսիվորեն պաշտպանել որոշակի գաղափարներ և պահանջել գործողություններ[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Political Rap. Allmusic. Accessed July 2, 2008.
- ↑ Rhythm, rhyme and reason: hip hop expressivity as political discourse",
- ↑ «Political Rap: The Music of Oppositional Resistance»,
- ↑ 4,0 4,1 Adaso, Henry. «What is Conscious Hip Hop?». About.com. About.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
Գրականություն
խմբագրել- Bogdanov, Vladimir; Woodstra, Chris; Erlewine, Stephen Thomas; Bush, John (2003). The Definitive Guide to Rap & Hip-Hop. Backbeat Books, 0-87930-759-5.
- Yfantis, Vasileios (2019). Hip-Hop Goes Science: Volume I. Independently published, 1692601121.