Քահանայի առու, Քեշիշ արխի, Քեշի արղ, առու (ջրանցք) Զանգեզուրում, Որոտան գետի ավազանում, Գորիս քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք։ Բռուն գյուղից հարավ։ Հոսում է մինչև Տաթևի վանք։ Կառուցվել է 10-րդ դարում։

Քահանայի առու

Ավանդություն խմբագրել

Տաթևի վանքը կառուցում է մի անվանի վարպետ։ Մի կրոնավոր էլ որոշում է վանքի համար ջուր բերել։ Նրանք գրազ են գալիս, թե ով ավելի շուտ կավարտի։ Առուն փորելիս վարդապետը հանդիպում է մի հսկայական քարի, որն անհնար է լինում տեղից շարժել։ Աղոթում է և քարը կտոր-կտոր է լինում։ Տղան զարմանում է հոր չար աչքի վրա, և կրոնավորի մի աչքը կուրանում է։ Շարունակում են աշխատանքը, բայց այս անգամ էլ կանգ են առնում մի մեծ վիհի առաջ։ Ի՞նչ անել։ Իսկ վարպետն արդեն հասնում է աշխատանքի ավարտին։ Կրոնավորը որոշում է խաբել նրան։ Վիհի հակառակ կողմից կախ է տալիս մի մեծ սպիտակ սավան, որը քամու տակ ծածանվում է ալիքաձև և հեռվից թափվող ջրի պատրանք է ստեղծում։ Վարպետը դնում է գմբեթի վերջին քարը. վեր նայելով հանկարծ նկատում է հեռվում երևացող սպիտակ ալիքները և կարծում է, թե գրազը տանուլ է տվել։ Իրեն ցած է նետում գմբեթից և ջարդ ու փշուր լինում։ Վարպետին թաղում են վանքի մոտ։

Մինչև այսօր էլ ցույց են տալիս նրա գերեզմանը։ Խաբեբա կրոնավորի անունով առուն կոչվում է Քահանայի առու՝ Քեշիշ արղ[1][2][3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  2. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  3. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)