Փրփրագիպս, արհեստական ջերմամեկուսիչ քարանյութ, որը կազմված է կապակցանյութից (գիպսից), որոշ հավելանյութերից և համաչափ բաշխված օդային բջիջներից։ Վերջինները գոյանում են հատուկ տեխնիկական փրփուրի միջոցով։ Փրփրագիպսի միջին խտությունը 500—700 կիլոգրամ/մետր խրանարդ է, ամրությունը՝ 0, 6—1, 8 Մպա, ջերմահաղորդականության գործակիցը՝ 0, 115—0, 23 վտ/ (մ․ К)։ Փրփրագիպս պնդանում է բնական պայմաններում։ Կիրառվում է որպես շենքերի վերնածածկերի և պատերի ջերմամեկուսիչ նյութ։ Անվանում են նաև բջջավոր բետոն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png