Փրկչի պայծառակերպություն եկեղեցի (Օլխովչիկ)

եկեղեցի Օլխովչիկում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փրկչի պայծառակերպություն եկեղեցի (այլ կիրառումներ)

Փրկչի պայծառակերպություն եկեղեցի (ռուս.՝ Церковь Спаса Преображения), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Չերտկովսկի շրջանի Օլխովչիկ գյուղում։ Ենթարկվում է Շախտիի և Միլլերովոյի թեմի Չերտկովո-Կալիտվայի գործակալությանը[1]։ Կառուցվել է 1873 թվականին[2]։

Փրկչի պայծառակերպություն եկեղեցի
Գերմանական Sdkfz 250 զրահամեքենան եկեղեցու ֆոնին, 1942 թվականի մայիս
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՕլխովչիկ (Չերտկովսկի շրջան)
ԹեմՇախտիի թեմ
Հիմնական ամսաթվերը1873
Հիմնադրված1873
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Փրկչի պայծառակերպություն եկեղեցին Օլխովչիկ գյուղում կառուցվել և օծվել է 1873 թվականին՝ տեղի բնակիչների ակտիվ մասնակցությամբ։ Հավատացյալների գումարով 1888 թվականին եկեղեցուն կից կառուցվել է երկու դասարանով եկեղեցական-ծխական դպրոց, որտեղ արդեն 1912 թվականին սովորում էր հարյուրից ավելի երեխա (թեպետ ուսումը վճարովի էր)։ Տաճարի շենքն աղյուսե էր, տանիքը ծածկված էր երկաթով, զանգակատուն չուներ։ Մինչև հեղափոխությունն այստեղ երգել է եկեղեցական երգչախումբը[2]։

1926 թվականին, խորհրդային իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ հետապնդումների ժամանակ, Փրկչի պայծառակերպություն եկեղեցին փակվեց։ 1942 թվականին նախկին ծխականները դիմեցին իշխանություններին՝ խնդրելով վերաբացել եկեղեցին, սակայն մերժում ստացան այն հիմնավորմամբ, որ եկեղեցին այդ ժամանակ օգտագործվում էր որպես հացահատկի շտեմարան, ինչը, սակայն, շենքը փրկեց ոչնչացումից[2]։

Ներկայումս եկեղեցին կրկին գործում է[3]։ 2015 թվականի դրությամբ այնտեղ տարվել են շենքի վերականգնման աշխատանքներ[4]։

Եկեղեցու հասցեն` Ռոստովի մարզ, Չերտկովսկի շրջան, Օլխովչիկ գյուղ, Կոմսոմոլսկայա փողոց, 2ա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ольховчик|Церковь Спаса Преображения» (ռուսերեն). sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 «http://shahteparh.ru/content/chertkovo-kalitvenskoe/blagochinnyj-prikhodov-chertkovo-kalitvenskogo-okruga-ierej-sergij-soshkin-posetil-s-rabochim-vizitom-khram-preobrazheniya-gospodnya-v-s-olkhovchik/» (ամերիկյան անգլերեն). shahteparh.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  3. «Ковыль-Гора :: Геокэшинг ::». www.geocaching.su. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  4. 2015-03-19 21:20:00 Ankol1 Ankol1 2015-03-19 21:20:00 Ankol1wrote. «Пески, горы и воды Ольховчика». Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)