Փրկեք մեր հոգիները (ֆիլմ, 1960)

«Փրկեք մեր հոգիները» (ռուս.՝ «Спасите наши души»), խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսեյ Միշուրինը 1960 թվականին։

Փրկեք մեր հոգիները
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոպատում, արկածային և կինոկատակերգություն
ՌեժիսորԱլեքսեյ Միշուրին
Սցենարի հեղինակԵվգենի Պոմեշչիկով
ԴերակատարներԱլեքսանդր Բելյավսկի և Լիդիա Ֆեդոսեևնա-Շուկշինա
ԵրաժշտությունՅուրի Շչուրովսկի
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն74 րոպե

Պրեմիերան կայացել է 1960 թվականի հուլիսի 25-ին։ Վարձույթի առաջին տարում ֆիլմը դիտել է 16,0 մլն հանդիսատես[1]։

Սյուժե խմբագրել

Ծովային ուսումնարանի կուրսանտ Յուրի Ցիմբալյուկն ուղարկվել է «Զապորոժեց» առևտրական նավ։ Յուրիին և նավի ռադիստուհի Լեսյա Գորդիենկոյին կապում են վաղեմի բարեկամությունը։ Սակայն Յուրիի թեթևամտությունը խանգարում է նրանց բացատրվել։

Նավը դուրս է գալիս հերթական միջազգային նավարկության։ Ռադիստուհի Լեսյան ընդունում է SOS ռադիոգիր ինչ-որ զբոսանավից։ Զբոսանավի վրա եղել են անգլիացի հարուստ նավապետ Էլիս Մեյսֆիլդի դուստրն ու նրա փեսացուն՝ Մայքլ Փեյթոնը։ Փեյթոնը վտանգի պահին Էլիսից խլել է փրկարարական գոտին։

Խեղդվող Էլիսին փրկում է Յուրին։ Լրագրողները հարցազրույց են վերցնում Յուրիից և Լեսյայից։ Դեպքի մասին գրում են անգլիական թերթերում, երիտասարդները հրավիրվում են Անգլիա։ Յուրին ու Լեսյան ծանոթանում են Էլիսի ընտանիքի հետ։ Լեսյան խորհուրդներ է տալիս Էլիսին։

Յուրին ու Լեսյան տուն են վերադառնում նավով։ Նրանք համբուրվում են։ Նրանց համբույրը տեսնում է բոցման Միկոլա Ֆեոդորովիչը և ասում. «Полный вперёд!»։

Դերերում խմբագրել

  • Ալեքսանդր Բելյավսկի – Յուրի Ցիմբալյուկ, կուրսանտ
  • Լիդիա Ֆեդոսեևա – Լեսյա Գորդիենկո, ռադիստուհի
  • Վիկտոր Դոբրովոլսկի – Ցիմբալյուկի հայրը
  • Միխայիլ Օռլով – նավապետ
  • Նիկոլայ Յակովչենկո – Միկոլա Ֆեոդորովիչ, բոցման
  • Վալերի Ռուդոյ – Դիմչուկ, կուսկազմակերպիչ
  • Նատալյա Մալյավինա – Ալիս Մեյսֆիլդ, անգլիական նավաշինարարի դուստր
  • Սերգեյ Պետրով – Փիթեր Մեյսֆիլդ, Էլիսի պապը
  • Սերգեյ Մարտինսոն – Նորթոն Մեյսֆիլդ, նավաշինարար, Էլիսի հայրը
  • Յուրի Պրոկոպովիչ – Մայքլ Փեյթոն, Էլիսի փեսացուն
  • Ալեքսանդր Գումբուրգ – Շելտոն, ծառա
  • Բորիս Հենկին – Ջեյմս, ծառայապետ
  • Նատալյա ՆաումՔեթրին, սպասուհի
  • Ալեքսանդր Անուրով – Բիլ, վարորդ
  • Եվգենի Բալիև – լրագրող
  • Վյաչեսլավ Վորոնին – նավապետի օգնական
  • Անտոն Դոցենկո – ծովային մեխանիկ
  • Բ. Դիկանսկի – լրագրող
  • Ելենա Դոլինսկայա – Մեյսֆիլդների խոհարարուհին
  • Վալերի Զինովև – նավապետի օգնական
  • Ռոստիսլավ Ստարիկ – Պետրո, նավաստի

Նկարահանող խումբ խմբագրել

  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսեյ Միշուրին
  • Սցենարի հեղինակ՝ Եվգենի Զոմեդիկով
  • Բեմադրող օպերատորներ՝ Ալեքսեյ Գերասիմով, Լև Շտիֆանով
  • Կոմպոզիտոր՝ Յուրի Շչուրովսկի
  • Հնչյունային օպերատոր՝ Սոֆյա Սերգիենկո
  • Նկարիչ՝ Գեորգի Պրոկոպեց
  • Դիրիժոր՝ Վենիամին Տոլբա
  • Ֆիլմի տնօրեն՝ Բ. Ժոլկով

Քննադատություն խմբագրել

Կինոգետ Գեորգի Կապրալովը գրել է. «Այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Երիտասարդ տարիները», «Черноморочка», «Պատմություն նորապսակների մասին», «Փրկեք մեր հոգիները» ... էժանագին գաղափար տալիս են գեղագիտական իդեալի համար, հանդիսատեսի մի մասի մոտ ձևավորում են կեղծ պատկերացումներ գեղեցիկի մասին»։

Կինոքննադատ Ռոստիսլավ Յուրենևը նույնպես բարձր չի գնահատել ֆիլմը։ Նա գրել է, որ Ե. Պոմեշչիկովի սցենարներով նկարահանված «Չերնոմորոչկա» և «Փրկեք մեր հոգիները» ֆիլմերը «միահամուռ կերպով անհաջող են ճանաչվել»։ Քննադատը գրել է. «...ստանդարտը, դրոշմները, պարզ մտքի և երգիծական սրության բացակայությունը հավասարապես բնորոշ են այդ կատակերգություններին, ինչ էլ նրանք ցույց տան՝ Օդեսայի կոմերիտականներին, թե Լոնդոնի կապիտալիստներին, երաժշտական էքսցենտրիկներին, թե ծովային գայլերին»[2]։

Քննադատ Վլադիմիր Ֆրոլովն այդպես է գնահատում ֆիլմը․ «Սցենարը ծրագրվել է որպես կատակերգություն, նույնիսկ որպես վոդեվիլ էքսցենտրիկ տարրերով։ էկրանի վրա գրեթե ստացվել է մելոդրամա, որտեղ ամեն ինչ լուրջ է, առանց հումորի զգացողության, բարոյականության պարզության վրա անհավանական շեշտադրումով, զարմանալիորեն դանդաղ տեմպով»[3]։ Նա հեգնանքով է վերաբերվել այն բանին, թե ինչպես են «կատակերգության հեղինակները որոշել փրկել բրիտանական կղզիների առանձնատների բնակիչների հոգիները» «կինեմատոգրաֆիական դրոշմային հնարքներով»։ Ֆիլմի իր գրախոսականում նա նաև գրել է, որ «ռեժիսորը «Փրկեք մեր հոգիները» ֆիլմում չի փայլել նորարարություններով»:[4].

Կինոգետ Ալեքսանդր Ֆեոդորովը նշել է, որ «Փրկեք մեր հոգիները» կինոնկարը, որը հուզիչ պատմություն է այն մասին, թե ինչպես է խորհրդային խիզախ նավաստին փրկել խեղդվող հարուստ անգլիուհուն, հանդիսատեսի մոտ մեծ հաջողություն է ունեցել»[1]։ Նա նաև գրել է «Ազատ քամի»  ֆիլմի մասին.  «Ինչպես և «Փրկեք մեր հոգիները»  ժապավենում, արտասահմանյան կերպարները պատկերված են պայմանականորեն, առանց կիսաստվերների, իսկ բոլոր վառ գույները տրված են դրական սիրահարներին...»[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Капралов Г. О дурном вкусе и высоком искусстве // Советский экран. — 1960. — № 23. — С. 6—7.
  • Фролов В. SOS! // Искусство кино. — 1960. — № 10. — С. 45—47.
  • Юренев Р.Н. Советская кинокомедия. — М.: Наука, 1964. — С. 499. — 537 с.
  • Советские художественные фильмы. Аннотированный каталог / Под общ. ред. К. И. Пиотровского, Н. А. Глаголевой. — М.: Искусство, 1968. — Т. 4 (1958—1963). — С. 310—311. — 824 с.
  • Фёдоров А.В. Тысяча и один самый кассовый советский фильм: мнения кинокритиков и зрителей. — М.: ОД «Информация для всех», 2021. — С. 749—750. — 1134 с.

Արտաքին հղումներ խմբագրել