Փոքրիկ զինվորը (մուլտֆիլմ, 1947)
«Փոքրիկ զինվորը» (ֆր.՝ Le Petit Soldat), ֆրանսիական կարճամետրաժ մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1947 թվականին ռեժիսոր Պոլ Գրիմոյի կողմից՝ Հանս Քրիստիան Անդերսենի «Անագե տոկուն զինվորիկը» հեքիաթի հիման վրա։ Վենետիկի 9-րդ կինոփառատոնում արժանացել է մրցանակի որպես լավագույն անիմացիոն ֆիլմ (1948)[2]։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | ընտանեկան ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ |
Ռեժիսոր | Պոլ Գրիմո |
Երկիր | Ֆրանսիա |
Լեզու | ֆրանսերեն |
Տևողություն | 11 րոպե[1] |
Թվական | 1947 |
Սյուժե
խմբագրելԳործողությունները տեղի են ունենում խաղալիքների խանութում։ Լարովի ակրոբատը և տիկնիկ-աղջիկը միմյանց հանդեպ համակրանք են ցուցաբերում։ Բայց ամեն ինչ կործանում է պատերազմը։ Ակրոբատը հեռանում է զինվորների հետ։ Հենց բոլորը թաքնվում են տեսադաշտից, տուփից դուրս է գալիս տրոլլը և սկսում պարել աղջկա առաջ՝ փորձելով դուր գալ նրան։ Բայց աղջիկը նույնիսկ չի նայում նրա ուղղությամբ։ Այդ ժամանակ չարագործը նրան գրկում է և սկսում է պարել նրա հետ։ Որոշ ժամանակ անց ակրոբատը վերադառնում է ավերված քաղաք՝ մի ոտքից կաղալով։ Նա բարձրանում է կոտրված ցուցափեղկ, բայց այնտեղ նրան դիմավորում է տրոլը։ Նա ակրոբատի կրծքից հանում է բանալի-սիրտը, և վերջինս ընկնում է ձյան մեջ։ Խեղճին վերցնում է Ձնեմարդը և դնում թղթե նավակի մեջ՝ թողնելով, որ նավարկի գետի հոսանքով։ Հանկարծ տիկնիկ-աղջիկը տրոլից խլում է բանալի-սիրտը և վազում փրկելու իր սիրելիին։ Աղջիկը ցատկում է մի սառցակտորից մյուսի վրա՝ մոտենալով ակրոբատին։ Զուգահեռաբար ափի երկայնքով վազում է տրոլը։ Նրան հաջողվում է ձնագնդով խփել նավակին, բայց տիկնիկ-աղջիկը հասցնում է դուրս քաշել ակրոբատին և լարել նրան բանալու օգնությամբ։ Տրոլն ընկնում է ծուղակը, և ագռավները հավաքվում են նրա շուրջը։ Ուրախ ակրոբատը և տիկնիկ-աղջիկը լողում են սառցակտորի վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «9. Mostra Internazionale d'Arte Cinematografica / Premi» (իտալերեն). La Biennale di Venezia. 1948. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
Արտաքին հղումներ և գրականություն
խմբագրել- «Փոքրիկ զինվորը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- William Moritz Animation // The Oxford History of World Cinema / Ed. by Geoffrey Nowell-Smith. — Oxford University Press, 1997. — P. 275. — ISBN 9780198742425
- Anne E. Duggan The Fairy-Tale Film in France: Postwar Reimaginings // Fairy-Tale Films Beyond Disney: International Perspectives / Ed. by Jack Zipes, Pauline Greenhill, Kendra Magnus-Johnston. — Routledge, 2015. — P. 74. — ISBN 9781134628131
- Richard Neupert Paul Grimault and the Artist-Owned Animation Studio // French Animation History. — John Wiley & Sons, 2011. — ISBN 9781444392579
- Sébastien Roffat Animation et propagande: les dessins animés pendant la Seconde Guerre mondiale. — L'Harmattan, 2005. — P. 165-166. — ISBN 9782747585675
- Jean-Pierre Pagliano Paul Grimault: avec un entretien et de temoignages. — L'Herminier, 1986. — P. 16-18. — ISBN 9782862440538
- Sébastien Denis Le cinéma d'animation. — Armand Colin, 2011. — P. 126-128. — ISBN 9782200273460
- Ralph Stephenson La Bergere et Le Ramoneur // The Animated Film. — Tantivy Press, 1973. — P. 102. — ISBN 9780498012020