Փոփոխության քամին
«Փոփոխության քամին», 2020 թվականին «Դարակ» հրատարակչության հրատարակած Աբել Միքայելյանի վեպը։ Խմբագիր` Վարդան Օնանյան։ Վեպի 4-5-րդ էջերում ներկայացված է խմբագրի նախաբանը։ Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 11-ին[1][2]։
Փոփոխության քամին | |
---|---|
Գրքի շապիկի առաջին էջը | |
Հեղինակ | Աբել Միքայելյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | Վեպ |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Էջեր | 304 էջ |
Խմբագիր | Վարդան Օնանյան |
Նկարազարդող | Արիկ Գրիգորյան |
Կազմի հեղինակ | Դավիթ Հակոբյան |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Դարակ |
Հրատարակման տարեթիվ | 2020 |
ԳՄՍՀ | 978-9939-885-25-4 |
ՀՏԴ | 821.19-31 |
ԳՄԴ | 84(5Հ)-44 |
Վիքիքաղվածք | Փոփոխության քամին |
Գրքի հանձնարարականը
խմբագրելԱբել Միքայելյանի «Փոփոխության քամին» վեպի իրադարձությունները տեղի են ունենում 2018 թվականին։ Արտասովոր սյուժեով այս վեպում, որի գործողությունները սրընթաց զարգացում ունեն ու մինչև վերջ լարվածության մեջ են պահում ընթերցողին, ուղեկցվում են Հայաստանում քաղաքական իրադարձությունների համայնապատկերի ներկայացմամբ։ Վեպն ունի վառ արտահայտված հերոսներ, որոնք տիպական, ընդհանրական բնույթ ունեն, և նրանց նկատմամբ վերաբերմունքով ի ցույց են դրվում հեղինակի քաղաքացիական ազնիվ մոտեցումերը։ Վեպը կառուցված է արկածային վեպին հատուկ տարրերով, ունի հումորի անսպառ չափաբաժին, միանգամից կլանում է ընթերցողին՝ թողնելով մեծ տպավորություններ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Աբել Միքայելյան. «Փոփոխության քամին»
- ↑ ««Փոփոխության քամին». Աբել Միքայելյանի նոր վեպը՝ 2018-ին Հայաստանում ծավալված իրադարձությունների մասին է». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.