Աբել Միքայելյան

արձակագիր

Աբել Մուշեղի Միքայելյան (դեկտեմբերի 18, 1973(1973-12-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արձակագիր, ՀԳՄ անդամ (2002-ից)։

Աբել Միքայելյան
Ծնվել էդեկտեմբերի 18, 1973(1973-12-18) (49 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Աբել Միքայելյան Վիքիքաղվածքում
Աբել Միքայելյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Աբել Միքայելյանը ծնվել է 1973 թվականին, Երևանում[1]։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1994-1996 թվականներին՝ որպես լրագրող աշխատել է «Ուրբաթ», «Երկիր» թերթերում, «Ազատություն» ռադիոկայանում։ 1999-2001 թվականներին եղել է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրենը։ 2001-2003 թվականներին` հոլանդական “Daily Sports” ընկերության ինտերնետային կայքի գլխավոր խմբագիրը։ 2006 թվականին հիմնադրել է «Ուրբաթ» մամուլի ակումբը։ 2009 թվականին հիմնադրել է Report.am հասարակական-քաղաքական, լրատվական կայքէջը[2][3]։ 2015 թվականից «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրն է։ Հեղինակ է հայաստանյան և արտասահմանյան մամուլում հրապարակված բազմաթիվ հոդվածների և էսսեների։

Երկեր խմբագրել

Այսպես եղավ-1999 թ․

Կարուսել-2006 թ․[4]

Վեպեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել