Փուրիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում՝ Ստորին Բասենում։ Գտնվում էր Խորասան գյուղաքաղաքից 20 կմ արևելք, Արաքսի ավազանին պատկանող գետակներից մեկի ձախ կողմում։

Գյուղ
Փուրիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲասենի գավառակ
Այլ անվանումներՊորիկ, Պուրիխ, Պուրիկ, Փորիկ
Ժամային գոտիUTC+3

Բնակչություն խմբագրել

1878 թվականին ուներ 5 տուն՝ 35 բնակչով, իսկ XX դարի սկզբին՝ 14 տուն բնակիչ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 285

Աղբյուրներ խմբագրել