Փողոցային օրեր
Փողոցային օրեր (վրաց.՝ ქუჩის დღეები), 2010 թվականին ռեժիսոր Լևան Կոգուաշվիլիի նկարահանած վրացական ֆիլմ[1]։
Երկիր | Վրաստան |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 2010 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Լևան Կոգուաշվիլի |
Պրոդյուսեր | Արչիլ Ղելովանի Գիա Բազղաձե Լևան Կորինթելի |
Սցենարի հեղինակ | Լևան Կոգուաշվիլի Բորիս Ֆրումին Նիկոլոզ Մառ Անդրո Սախվարելիձեի մասնակցությամբ |
Օպերատոր | Արչիլ Ախվլեդիանի |
Երաժշտություն | Ռեզո Կիկնաձե Հնչյունը`Պատա Գոձիաշվիլի |
Տևողություն | 86 րոպե |
2010 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում[2][3]։
Սյուժե
խմբագրել«Փողոցային օրեր» ֆիլմը վեր է հանում թմրամոլության խնդիրը։
Երեք ոստիկաններ կալանավորում են 45-ամյա Չեքիին՝ ստիպելով, որ իր ընկերոջ որդուն սովորեցնի թմրադեղ օգտագործել, որպեսզի կարողանան շանտաժի ենթարկել նրա հորը։ Չեքին կհայտնվի բանտում, եթե հրաժարվի համագործակցել։ Գործազուրկ և հերոինի սիրահար Չեքին մերժելու ճար չունի, բայց նման անխուսափելի ընտրության դեմ-հանդիման հուսահատորեն ջանում է ելք գտնել։
Դերեր
խմբագրել- Գուգա Կոտետիշվիլի
- Իրակլի Ռամիշվիլի
- Գեորգի Ղիփշիձե
- Զուրա Բեղալիշվիլի
- Զազա Սալիա
- Ռուսո Կոբիաշվիլի
- Լեո Անթաձե
- Լիա Գուդաձե
Մրցանակներ
խմբագրել- Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի Tiger մրցանակ
- Էդինբուրգի կինոփառատոն, Rosebud Section
- goEast կինոփառատոն, Ոսկե շուշան, լավագույն ֆիլմ
- Մոնրեալի համաշխարհային կինոփառատոն, Focus on World Cinema
- Եվրոպական Palic կինոփառատոն, Հանդուրժողականության մրցանակ[4]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Լևան Կոգուաշվիլի(չաշխատող հղում)
- ↑ «Փողոցային օրեր» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում(չաշխատող հղում)
- ↑ «Լևան Կոգուաշվիլին ներկայացրեց իր «Փողոցային օրերը»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Street Days- Film Catalogue, The Global Film Initiative». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.