Փոխադարձ փոխարինելություն

Փոխադարձ փոխարինելություն, մեքենաների, ագրեգատների, մեխանիզմների, ապարատների և տեխնիկական այլ կոնստրուկցիաների դետալների և հանգույցների հատկություն, որի շնորհիվ դետալները կարելի է փոխարինել կամ մոնտաժել առանց լրացուցիչ մշակման՝ պահպանելով տվյալ հանգույցի, մեքենայի, մեխանիզմի կամ ամբողջ կոնստրուկցիայի աշխատանքին ներկայացվող բոլոր պահանջները։ Փոխադարձ փոխարինելության հիմքը շինվածքների չափերի և մյուս պարամետրերի թույլտվածքների ռացիոնալ համակարգն է։ Փոխադարձ փոխարինելությունը կարող է լինել լիակատար (բոլոր շինվածքների համար) և ոչ լիակատար կամ մասնակի (շինվածքներն ըստ կցորդվող չափերի և այլ պարամետրերի խմբավորելու դեպքում, խմբաքանակի սահմաններում շինվածքներն օգտագործում են առանց ընտրության)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։