Փշամանդիկ Տուրնֆորի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Մատիտեղծաղկավորներ
Ընտանիք Մատիտեղազգիներ
Ցեղ Փշամանդիկ
Տեսակ Փշամանդիկ Տուրնֆորի
Լատիներեն անվանում
A. tournefortii Jaub. et Spach.,


Փշամանդիկ Տուրնֆորի (լատին․՝  A. tournefortii Jaub. et Spach.), մատիտեղազգիների ընտանիքի, փշամանդիկ ցեղի բույս։

Նկարագրություն

խմբագրել

Տերևաթափ թուփ է՝ 30-80 սմ բարձրությամբ, չռված ճյուղավոր սաղարթով։ Տերևները լայն են, հակառակ-ձվաձև կամ գրեթե կլոր, մինչև 2 սմ երկարությամբ և 0,5 սմ լայնությամբ, հիմքում սեպաձև, տափակ, մանր-ատամնաեզր, կարճ, համարյա աննկատ կոթունավոր։ Ռաստրուբը գլանաձև է, 3-4 մմ երկարությամբ, միջհանգույցներից կարճ։ Ծաղկապատը սպիտակ է կամ վարդագույն։ Դրանց ներքին մասնիկները պտղաբերելիս կլորասրտաձև են։

Տարածվածություն

խմբագրել

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Արևմտյան Հայաստանում։ Մեր հանրապետության տարածքում աճում է Ջանգեզուրում, լեռների, ինչպես նաև մարգագետնատափաստանային գոտու չոր, քարքարոտ լանջերին։ Ինչպես և նախորդ տեսակը, մեծ հետաքրքրություն է ներկայացնում անապատա-կիսաանապատային և չոր տափաստանային շրջանների կանաչապատման և անտառապատման համար (անջրդի պայմաններում)[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 225։