Փղիկը (մուլտֆիլմ, 1936)

1936 թվականին նկարահանված խորհրդային մուլտֆիլմ

Փղիկը (ռուս.՝ Слонёнок), խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1936 թվականին։ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի առաջին աշխատանքներից է[1]։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Ռեդյարդ Քիփլինգի «Պատմվածքներ հենց այնպես» («Just So Stories») ժողովածուում ընդգրկված համանուն հեքիաթի մոտիվների։

Փղիկը
ռուս.՝ Слонёнок
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ և նկարված անիմացիոն ֆիլմ
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն9,1 րոպե
Թվական1936

Մուլտֆիլմում գրեթե ոչ մի բառ չի հնչում (բացառությամբ վերջին դրվագի)։ Հիմնականում հնչում է երաժշտություն։

Սյուժե

խմբագրել

Մուլտֆիլմը պատմում է հետաքրքրասեր փղիկի մասին, որը մտադրվել էր պարզել, թե կոկորդիլոսն ինչ է սիրում ուտել ճաշին։

Նույնանուն հեքիաթի առաջին էկրանավորումն է։ Երկրորդը նկարահանվել է 1967 թվականին։

Տարբերություններ հեքիաթից

խմբագրել

Մուլտֆիլմում Փղիկն ուներ ընկերներ` կորյունը և ընձուղտը, իսկ հեքիաթում նա ոչ մի ընկեր չուներ (իսկ ընձուղտը նրա քեռին էր)։ Մուլտֆիլմում կա նաև մացառախոզի կերպարը, ով ասեղներով ծակծկում է փղիկին՝ հետաքրքրասիրության համար։ Մուլտֆիլմում բացակայում են փղիկի մյուս քեռին` շնակապիկը, և վիշապօձը (որի շնորհիվ գլխավոր հերոսն իմանում է, ինչ օգուտ է բերում կնճիթը), իսկ Կոլոկոլո թռչնակը, որը փղիկին խորհուրդ է տալիս այցելել կոկորդիլոսին, մուլտֆիլմում փոխարինվել է մարաբուով։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել