Փիքլս (շուն)
Փիքլս (անգլ.՝ Pickles), քոլլի շան սև ու սպիտակ ցեղատեսակ։ Հայտնի է դարձել 1966 թվականին Անգլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ գողացված գավաթը գտնելու արդյունքում[1][2]։
Փիքլս | |
---|---|
Տեսակ | շուն և առանձնյակ |
Սեռ | արու |
Ծնվել է | 20-րդ դար |
Ծննդավայր | Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Սատկել է | 1967 |
Սատկելու վայր | Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Նախապատմություն
խմբագրել1966 թվականի մարտի 20-ին Վեստմինստերում գողացել են աշխարհի գավաթը, որը ցուցադրված էր Կենտրոնական մեթոդիստների սրահում։ Գողերին չի խանգարել նաև շուրջօրյա անվտանգությունը։
Աշխարհի առաջնության գավաթի որոնումներն արդյունք չեն տվել։ Հասունանում էր մեծ սկանդալ։ Մեծ Բրիտանիան, որպես ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության կազմակերպիչ, կարող էր մեծ վնաս կրել։ Առաջնության մեկնարկին հաշված շաբաթներ էին մնացել։
Գավաթի հայտնաբերում
խմբագրելՄարտի 27-ին գավաթը գտնվել է։ Այն փաթաթված էր թերթի մեջ և գտնվում էր Հարավային Լոնդոնի Վերին Նորվուդ շրջանի թփերի մեջ։ Գավաթը գտել է Փիքլս անունով չորս տարեկան մի շուն՝ սեփականատեր Դեյվիդ Կորբեթի հետ զբոսնելու ժամանակ։
Բրիտանական պատվի փրկության մանրամասների մասին անմիջապես գրել են թերթերում, ինչի արդյունքում և Փիքլսը հայտնի է դարձել։
Երբ Անգլիայի հավաքականը նվաճել է գավաթը, Փիքլսը հրավիրվել է տոնական խնջույքի։
Կորբեթը որպես մրցանակ ստացել է 5000 ֆունտ ստերլինգ, իսկ Փիքլսը պարգևատրվել է Ազգային կինոլոգիական լիգայի արծաթե մեդալով։
Հետագա իրադարձություններ
խմբագրելՓիքլսը և նրա տերը դարձել են մի շարք հեռուստահաղորդումների հերոս։ 1966 թվականին շունը նկարահանվել է «Սառը քթով լրտես» ֆիլմում[3]։ Բացի այդ, Անգլիայում նրան հռչակել են «Տարվա շուն»։
Փիքլսի օգնությամբ վաստակած գումարով Կորբեթը տուն է գնել Լինգֆիլդում[4][5]։
Շունը մահացել է 1967 թվականին, երբ տիրոջ 6-ամյա որդու հետ զբոսանքի ժամանակ պոկել է շղթան և վազել կատվի հետևից։ Ավելի ուշ նրան գտել են տան մոտակայքում գտնվող պարտեզի ծառից շղթայից կախված վիճակում։ Թաղված է այգում[6]։
Հիշատակ
խմբագրել2018 թվականի սեպտեմբերին Վերին Նորվուդում, որտեղ Փիքլսը գտել է աշխարհի առաջնության գավաթը, տեղադրվել է հուշատախտակ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Reid, Alastair (1966 թ․ սեպտեմբերի 10). «The World Cup». The New Yorker. էջ 3. Վերցված է 2007 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «A twist in the tale». The Observer. 2006 թ․ ապրիլի 23. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Fleckney, Paul (2006 թ․ հունիսի 10). «How Pickles the dog dug up the accursed World Cup». This Is Local London. Վերցված է 2007 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «How Pickles the dog found the World Cup trophy - 50 years on». BBC Sport. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
- ↑ «'I'd love a Pickles statue on Wembley Way', says owner of dog which found World Cup in Croydon». Croydon Advertiser. 2016 թ․ հունվարի 31.(չաշխատող հղում)
- ↑ «A twist in the tale». www.theguardian.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Գրականություն
խմբագրել- The Sunday Times Illustrated History Of Football. — Reed International Books Limited, 1996. — С. 133. — ISBN 1-85613-341-9
Արտաքին հղումներ
խմբագրել- 1966: Football’s World Cup stolen. BBC, On This Day
- «A twist in the tale». The Observer. 23 April 2006. Retrieved 3 February 2019.
- Murray S. (2018 թ․ մարտի 8). «World Cup stunning moments: Pickles the dog is a very good boy in 1966». The Guardian (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.