«Փիլիպոսյանց եղբայրներ», Անդրկովկասում հիմնադրված առաջին շոկոլադի արտադրությունը։ Ստեղծվել է 1891 թվականին Փիլիպոսյանց եղբայրների կողմից։ Այն միակ ձեռնարկությունն էր ամբողջ Կովկասում, որ արտադրում էր ընտիր շոկոլադ՝ շոկոլադե–մինոյն ու շոկոլադե կոնֆետներ, ինչպես նաև բարձրորակ կարամելի զանազան տեսակներ։ Արտադրանքը տարբեր միջազգային ցուցահանդեսներում արժանացել է 3 ոսկե մեդալի։ Ձեռնարկությունը գտնվում էր Կարանտիննայա փողոցի թիվ 121 հասցեում, սեփական շենքում, իսկ վաճառատունը՝ Մարինսկայա փողոցի թիվ 8 հասցեում[1]։

Ձեռնարկությունը փակվեց 1918 թվականի սեպտեմբեր–նոյեմբեր ամիսներին թուրքերի և թաթարների (ադրբեջանցիների) կողմից իրականացված հայոց ցեղասպանության պատճառով[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Весь Кавказ․ Иллюстрированный справочно–литературный сборник, Тифлис, 1903 г․ (раздел реклам)․