Փիլիպեոն, Օլիմպիայի Փիլիպեոն (հուն․՝ Φιλιππεῖον), հուշարձան Օլիմպիայի սրբատեղիում, որը կառուցվել է Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս Երկրորդի պատվերով։ Հուշարձանը նվիրված է մ․թ․ա․ 338 թվականին մակեդոնիան միապետության կողմից հունական պոլիսների նկատմամբ տարած հաղթանակին։

Օլիմպիայում գտնվող Փիլիպեոնը

ՃարտարապետությունԽմբագրել

Հուշարձանը իրենից ներկայացնում է կրաքարով կառուցված կլոր շենք 14 մետր տրամագծով, որը շրջապատված է հոնիական 18 սյուներով։ Ներսից պատերին երկու հարկով տեղավորված էին կորնթական կիսասյուներ։ Սյունասրահի առաստաղը կառուցված էր կոնսոլային կառույցի քարե կեսոնավոր սալերով[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Վարազդատ Հարությունյան, Հին աշխարհի ճարտարապետություն (խմբ. Մ․ Գ․ Գասպարյան), Երևան, «Լույս հրատարակչություն», 1978, էջ 134 — 319 էջ։

Արտաքին հղումԽմբագրել