Փիթեր Քութուջյան

ամերիկացի քաղաքական գործիչ

Փիթեր Ջոնի Քութուջյան (սեպտեմբերի 17, 1961(1961-09-17), Նյութոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ)[1], ամերիկահայ քաղաքական գործիչ, Մասաչուսեթսի Միդլսեքս շրջանի շերիֆ և Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ։

Փիթեր Քութուջյան
անգլ.՝ Peter Koutoujian
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 17, 1961(1961-09-17) (62 տարեկան)
ԾննդավայրՆյութոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունBridgewater State University?, Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ և New England School of Law?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններmember of the Massachusetts House of Representatives?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
 Peter Koutoujian Վիքիպահեստում

Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատ խմբագրել

Քութուջյանը ծագումով հայ է[2]։ 1996 թվականին ընտրվել է Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատի անդամ, որից առաջ եղել է Միդլսեքս շրջանի նախկին շրջանային դատախազի օգնականը[3]։ 2001-2005 թվականներին եղել է Առողջապահության հարցերով զբաղվող համատեղ հանձնաժողովի անդամ, իսկ 2003-2005 թվականներին՝ հանձնաժողովի նախագահը։ 2005-2009 թվականներին Քութուջյանը եղել է Հանրային առողջապահության հարցերով զբաղվող համատեղ հանձնաժողովի նախագահ։ 2009 թվականից մինչև Ներկայացուցիչների պալատից հեռանալը եղել է Ֆինանսական ծառայությունների համատեղ հանձնաժողովի նախագահ[4]։

Միդլսեքս շրջանի շերիֆ խմբագրել

2011 թվականի հունվարի 14-ին Քութուջյանը նահանգապետ Դևալ Պատրիկի կողմից նշանակվել է Միդլսեքս շրջանի դատական և վարչական ղեկավար՝ ստանալով Ջեյմս ԴիՊաոլայի լիազորությունները, որը մահացել է 2010 թվականի նոյեմբերի 26-ին[3]։

Ընտրական քարոզարշավ խմբագրել

Քութուջյանը 2013 թվականին առաջադրվել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատուկ ընտրություններում։ Նա առաջադրվել է Մասաչուսեթսի 5-րդ շրջանի ներկայացուցիչ[5]։ Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում Քութուջյանը զբաղեցրել է երկրորդ տեղը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2007–2008 Public Officers of the Commonwealth of Massachusetts.
  2. «Mobilizing for Peter Koutoujian the Right Move for All Armenians». Armenian Weekly. 2013 թ․ հուլիսի 16. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. 3,0 3,1 Ebbert, Stephanie (2011 թ․ հունվարի 14). «Patrick appoints Koutoujian as Middlesex sheriff». Boston Globe. Վերցված է 2011 թ․ մարտի 19-ին.
  4. «Representative Peter J. Koutoujian». The Massachusetts General Court. Վերցված է 2011 թ․ մարտի 19-ին.
  5. Sheriff Peter Koutoujian announces run for Ed Markey's House seat

Արտաքին հղումներ խմբագրել