Փեթի Օբերի
Փեթի Օբերի (անգլ.՝ Patty Aubery, 1965[1], Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկուհի գրող, Կալիֆոռնիայից։ Նա գրել է «Հավով ապուր հոգու համար» շարքը, ներառյալ «Հավով ապուր քրիստոնյա հոգու համար» ստեղծագործությունը:
Փեթի Օբերի անգլ.՝ Patty Aubery | |
---|---|
Ծնվել է | 1965[1] |
Ծննդավայր | Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կենսագրություն
խմբագրելՈրպես կանանց իրավունքների առաջնորդ՝ Օբերին կանանց համար հեղինակել է «Հավով ապուր քրիստոնյա կնոջ հոգու համար» գիրքը: Այն պատմում է կանանց մասին, ովքեր հանդիպում են մարտահրավերների, ապրում դժվար ժամանակներ և վերագտնում իրենց հավատը։ Գլուխները վերնագրված են «Հավատք», «Ընտանեկան սեր», «Աստծո բուժիչ զորություն», «Ընկերություն», «Փոփոխություն», «Մարտահրավերներ» և «Հրաշքներ»[2]։
2015 թվականին նա հյուրընկալվել է «Արթնացե՛ք» ԹիՎի ծրագրում[3]։ 2017 թվականին նկարահանվել է «Հաջողության հոգին» ֆիլմում։[4] Նրա ստեղծագործություններն ուշադրության են արժանացել ինքնօգնության ժանրում[5][6]։ Օբերին մի քանի գրքերի հեղինակ է ինքնօգնության[7][8], մտքի և մարմնի[9], մարզումների[10], կյանքի պայքարի[11], գումարի[12], հաջողության[8], և. նորարարության ոլորտներում[13]։ Հեղինակ Լիզա Նիկոլսը գրել է, որ նա «մղիչ ուժ է դեպի հնարավորություն»[11]։ Շատերը կարծում են, որ նրա գրքերը կարևոր են կարդալու համար[14]։
Մատենագիտություն
խմբագրել- Հավի ապուր քրիստոնյա հոգու համար, Ջեք Քենֆիլդ, Մարկ Վիկտոր Հանսեն և Փեթի Օբերի։ ISBN 1558745017
- Հավի ապուր քրիստոնյա կնոջ հոգու համար, Ջեք Քենֆիլդ, Մարկ Վիկտոր Հանսեն և Փեթի Օբերի։ ISBN 9781623610432
- Հավի ապուր նոր մայրիկի հոգու համար, Ջեք Քենֆիլդ, Մարկ Վիկտոր Հանսեն և Փեթի Օբերի։ ISBN 1623610583
- Հավի ապուր քրոջ հոգու համար, Ջեք Քենֆիլդ, Մարկ Վիկտոր Հանսեն և Փեթի Օբերի։ ISBN 1623610044
- Հավի ապուր լողափերի սիրահարների հոգու համար, Ջեք Քենֆիլդ, Մարկ Վիկտոր Հանսեն և Փեթի Օբերի։ ISBN 1623610591
- Հավի ապուր հոր և դստեր հոգու համար, Ջեք Քենֆիլդ, Մարկ Վիկտոր Հանսեն և Փեթի Օբերի։ ISBN 1623610265
- Հավի ապուր քրիստոնյա դեռահաս հոգու համար, Ջեք Քենֆիլդ, Մարկ Վիկտոր Հանսեն և Փեթի Օբերի։ ISBN 1623610109
- Հավի ապուր ապագա մայրիկի հոգու համար, Ջեք Քենֆիլդ, Մարկ Վիկտոր Հանսեն և Փեթի Օբերի։ ISBN 1623610931
- Հավի ապուր քաղցկեղից փրկվածի հոգու համար, Ջեք Քենֆիլդ, Մարկ Վիկտոր Հանսեն և Փեթի Օբերի։ ISBN 1623610397
- Հավի ապուր պայքարող հոգու համար, Ջեք Քենֆիլդ, Բերնի Ս. Սիգել և Փեթի Օբերի։ ISBN-10՝ 8187671130
- Տրված թույլատվություն, Քեյթ Բաթլեր Քփսք և Փեթի Օբերի։ ISBN-10՝ 1948927152
- Գրավի՛ր քո ուժը, Փեթի Օբերի և Մարկ Միրկովիչ։ ISBN-10՝ 1732470308
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Resources».
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ "Wake Up!" Love and Fear (TV Episode) - Plot - IMDb
- ↑ The Soul of Success: The Jack Canfield Story
- ↑ Brown, Pamela N. (1999). Facing Cancer Together: How to Help Your Friend Or Loved One (անգլերեն). ISBN 9780806638331.
- ↑ MV Hansen, J Batten, The master motivator: Secrets of inspiring leadership. 2015. Jaico Publishing House
- ↑ Business networking and sex : not what you think.
- ↑ 8,0 8,1 Wright, Brian K. (2018 թ․ մարտի 20). Success Profiles: Conversations With High Achievers Including Jack Canfield, Tom Ziglar, Loral Langemeier and More (անգլերեն). ISBN 9781683506164.
- ↑ Sandella, Deborah (2016 թ․ սեպտեմբեր). Goodbye, Hurt & Pain: 7 Simple Steps for Health, Love, and Success (անգլերեն). ISBN 9781633410091.
- ↑ Rajsekar, Siddharth. You Can Coach (անգլերեն).
- ↑ 11,0 11,1 Nichols, Lisa (2010 թ․ մայիսի 6). No Matter What!: 9 Steps to Living the Life You Love (անգլերեն). ISBN 9780748117529.
- ↑ Honda, Ken (2019 թ․ հունիսի 13). Happy Money: The Japanese Art of Making Peace with Your Money (անգլերեն). ISBN 9781473684171.
- ↑ McNealy, Megan (2019 թ․ նոյեմբերի 28). Reinvent the Wheel: How Top Leaders Leverage Well-Being for Success (անգլերեն). ISBN 9781529374711.
- ↑ Path of the Pearl (անգլերեն) (EasyRead Large Bold ed.).