Բացել գլխավոր ցանկը

Հայաստանի փաստաբանների պալատ

(Վերահղված է ՀՀ փաստաբանների պալատից)

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ, Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության և Փաստաբանների միջազգային միության միաձուլման հետևանքով 2005 թվականին ստեղծված կազմակերպություն է՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի ուժով։

Հայաստանի փաստաբանների պալատ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Հիմնադրված2005
Կայքadvocates.am

ՀՀ փաստաբանների պալատի նախագահն է հանդիսանում Արա Զոհրաբյանը, առաջին փոխնախագահը՝ Էմիլ Ամիրխանյանը, աշխատակազմի ղեկավարը՝ Մանե Կարապետյանը։

ԽնդիրներԽմբագրել

Փաստաբանների պալատի խնդիրներն են՝

  1. պայմաններ ստեղծել իր անդամների կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.
  2. պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում.
  3. կազմակերպել իր անդամների մասնագիտական ուսուցումը և վերապատրաստումը.
  4. վերահսկողություն իրականացնել իր անդամների կողմից փաստաբանի վարքագծի կանոնագրքի և փաստաբանների պալատի կանոնադրության պահանջների պահպանման նկատմամբ.
  5. միջոցներ ձեռնարկել փաստաբանության հեղինակության բարձրացման ուղղությամբ.
  6. ապահովել սույն օրենքով նախատեսված դեպքերում յուրաքանչյուրի համար հավասարապես մատչելի և արդյունավետ անվճար իրավաբանական օգնության իրականացումը։

Արտաքին հղումներԽմբագրել