Փառնակ Այվատյան

հայ խմբագիր

Փառնակ Այվատյան (1860, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1940), հայ խմբագիր։

Փառնակ Այվատյան
Ծնվել է1860
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1940
Մասնագիտությունխմբագիր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Որդին է Մատթեոս Այվատյանի։ Կրթությունն ստացել է Պոլսի Ռոբերտ քոլեջում։ Հոր մահից հետո, 1880-ականների կեսերին, ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ, հաստատվել Նյու Յորքում։ Երկար տարիներ պաշտոնավարել է «Նյու Յորք թայմզ» թերթի արտասահմանյան բաժանորդագրության գրասենյակում։ Միաժամանակ կապված է եղել հայ կյանքի ու մշակույթի հետ։ 1891 թ.-ին Նյու Յորքում սկսել է հրատարակել «Արարատ» պարբերականը, որը դադարել է երկու տարուց։ Հետագայում, տասը տարի անց, նորից է փորձել վերահրատարակել այն որպես ամսագիր, սակայն հազիվ կարողանում է երկու համար լույս ընծայել։ Դրանից հետո զբաղվել է առևտրական գործերով, մերթընդմերթ աշխատակցելով ամերիկահայ մամուլին[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 90.