Փանքսաթոնիի Ֆիլ (անգլ.՝ Punxsutawney Phil), անտառային արջամուկ (լատին․՝ Marmota monax) ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փանքսաթոնի քաղաքից, իբր, կարողացել է կանխատեսել եղանակը[1][2][3]։ Ավանդույթի համաձայն ՝ «Արջամկան օր» տոնի ժամանակ մարդիկ փորձում են կանխատեսել գարնան սկիզբը տնակից նրա դուրս գալուն պես։ Եթե նա տեսնի ստվերը և անմիջապես վերադառնա տուն, ապա ձմեռը դեռ երկար կլինի, Բայց եթե չտեսնի և մնա, ապա գարունը վաղ կսկսի[4]։ Այս ավանդույթը Գերմանիայից ներխուժել է ԱՄՆ և Կանադա՝ վերաբնակիչների, այսպես կոչված «փենսիլվանիայի գերմանացիների»[5] հետ (որին պատկանում են նաև հայտնի ամիշները)։ Ամերիկացի կլիմայագետների հաշվարկներով Ֆիլի կանխագուշակումների ճշգրտությունը կազմում է 39 %[6]։ Դրա հետ մեկտեղ, նրա հետևորդները համոզված են, որ տոնի ճշգրտությունը հավասար է 75 %֊ից մինչև֊ 90 %[7]։

Փանքսաթոնիի Ֆիլ
Տեսակառանձնյակ
Երկիր ԱՄՆ
groundhog.org(անգլ.)
 Punxsutawney Phil Վիքիպահեստում

Տեղեկություններ Ֆիլի մասին խմբագրել

Կենդանաբանները կարծում են, որարջամկները գերության մեջ ապրում են մինչև 10 տարի (վայրի բնության մեջ մինչև 6 տարի), արջամկների կյանքի ամենաերկար գրանցված կյանքի տևողությունը 14 տարի է[8]։ Փանքսաթունի քաղաքի բնակիչները պնդում են, որ Ֆիլը միշտ նույն արջամուկն է, և որ եղանակը կանխագուշակող մյուս արջամկները խաբեբաներ են։ Ֆիլի երկարակեցությունը բացատրվում է նրանով, որ խմբի անդամները իբրև նրան տալիս են հատուկ էլիքսիր, որն ամեն անգամ երկարացնում է նրա կյանքը 7 տարով[9]։ Ըստ այս լեգենդի, Ֆիլը դարձել է 170 տարեկան 2011 թվականին, քանի որ մարտի 5-ին առաջին անգամ հիշատակվում էր «Փենսիլվանիայի գրունտային արջամուկը, որը, ըստ տեղացի գերմանացիների, կարող է կանխատեսել եղանակը» (սահմանումը Բերկս շրջանից խանութպան Ջեյմս Մորիսի կողմից), 1841 (կամ 125 տարի՝ ըստ Ֆիլ անունով արջամկան առաջին պաշտոնական հիշատակման)[10]։

Ամերիկյան «արջամկան օր» ավանդույթը բխում է հեթանոսական գերմանական հավատքից. եթե արջամուկը տեսնի իր ստվերը փետրվարի երկուսին, ապա ձմեռը կտևի ևս 6 շաբաթ, եթե ոչ, ապա գարունը շուտ կգա[11]։ Կելտերի համար չորս ամենակարևոր տոներից մեկն ընկնում է նախորդ օրը՝ գարնանային Իմբոլկի օրը, որում ընդունված էր նաև կանխատեսել եղանակը[12][13]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Punxsutawney Phil: Groundhog Predicts World Peace, Spring (Exclusive Interview)». CBS News. www.cbsnews.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  2. Clinton, Lexie. «Groundhog Punxsutawney Phil defies his odds, proclaims early spring». American Morning - CNN.com Blogs. CNN.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  3. «Punxsatawney Phil predicts early spring». The Telegraph. London: Telegraph Media Group. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  4. «Groundhog.org FAQ». Groundhog.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 2-ին.
  5. Yoder, p. i.
  6. Groundhog Day History. Արխիվացված 2014-11-29 Wayback Machine Stormfax Weather Almanac.
  7. Phillips, David. «Groundhog Day». The Canadian Encyclopedia. Historica Foundation of Canada. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. Light, Jessica E. Marmota monax, woodchuck. Արխիվացված 2011-05-18 Wayback Machine Animal Diversity Web.
  9. «FAQ — Groundhog Day». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
  10. History Society of Berks County, Reading, Pennsylvania.
  11. «Punxsutawney Phil predicts an early spring — Yahoo! News». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 5-ին.
  12. Danaher, Kevin (1972) The Year in Ireland: Irish Calendar Customs Dublin, Mercier. ISBN 1-85635-093-2 pp. 38
  13. McNeill, F. Marian (1959) The Silver Bough, Vol. 1,2,4. William MacLellan, Glasgow

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փանքսաթոնիի Ֆիլ» հոդվածին։