Փանասկերտ, Բանա-Փանասկերտ, Պանազկերտ, Պանասկերտ, Փանազկերտ, Փանասկերտի վտակ, Փենեզկերտի վտակ - գետակ Ճորոխի ավազանում, նրա աջակողմյան Օլթիի գետ վտակի աջ օժանդակը, որը նրան է միանում Օլթի քաղաքից մոտ 30 կմ հյուսիս–արևելք։ Փանասկերտի հովտում են գտնվում Փանասկերտ Ներքին և Վերին գյուղերը ու Փանասկերտ ամրոցի ավերակները։ Մուրացանը («Երկերի ժողովածու», ե 3, 1952, էջ 424) հիշատակում է Փանասկերտի ձոր, որը հավանաբար այս գետի ձորահովիտն է[1]։

Փանասկերտ
Գետաբերանի տեղակայումՕլթի գետ
Տեղակայում
Հոսող հոսքերԳեշման
Երկիր Թուրքիա
ՋրահավաքՍև Ծովի ջրավազան և Ճորոխի ավազան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 231 — 916 էջ։