Փայտանյութի պլաստիկներ, նյութեր, որոնք մշակվում են ծլեպված շպոնից, փայտի մամլափշրանքից կամ սինթետիկ խեժերով տոգորված ու բարձր ճնշման տակ սոսնձված թեփից։ Բաժանվում են հետևյալ խմբերի․ փայտաշերտավոր պլաստիկներ (ամրանավորված են, շպոնից ու գործվածքից սոսնձված և մետաղական ցանցով ուժեղացված), պրոֆիլավորված փայտանյութի պլաստիկներ (պատրաստում են մամլակաղապարներում շպոնից՝ փայտաշերտավոր պլաստիկների տեխնոլոգիայով), մամլափշրանքից պատրաստված փայտանյութի պլաստիկներ (ստացվում են փայտի փշրանքը կամ թեփը տաքացվող մամլակաղապարներում մամլելով)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։