Սիմոն Փայասլյան (1950[1], Հալեպ, Սիրիա), ամերիկահայ պատմաբան, հեղինակ, խմբագիր, ով 2007 թվականից սկսած ղեկավարել է Բոստոնի համալսարանի Չարլզ և Էլիզաբեթ Քենոսյանների դասավանդած հայոց պատմության և գրականության ամբիոնը։ 2002 թվականից մինչև 2007 թվականը ղեկավարել է Քլարկի համալսարանի Կալուսդյանի դասավանդած Հայոց ցեղասպանության և հայոց պատմության ուսումնասիրման ամբիոնը[3]։

Սիմոն Փայասլյան
Ծնվել է1950[1]
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՈւտյնի պետական համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Մասնագիտությունգրող և պատմաբան
ԱշխատավայրԲոստոնի համալսարան, Քլարկի համալսարան և Բոստոնի համալսարան[2]

Փայասլյանը Զարեհ Ա կաթողիկոսի եղբորորդին է։ Առաջին դոկտորի կոչումը քաղաքագիտության բնագավառում ստացել է Ուտյնի պետական համալսարանում, որից հետո հայոց պատմության բնագավառում երկրորդ դոկտորի կոչումը ստացել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում՝ Ռիչարդ Հովհաննիսյանի ղեկավարությամբ, որտեղ նրա ատենախոսությունը վերնագրված էր «Միացյալ Նահանգների քաղաքականությունը Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ»[4]։

Աշխատություններ խմբագրել

  • 2007 թվականին գրել է «Հայոց պատմություն, ակունքներից մինչև մեր օրեր» աշխատությունը
  • 2005 թվականին գրել է «Միացյալ Նահանգների քաղաքականությունը Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ» ատենախոսությունը
  • 2001 թվականին գրել է «Հայոց ցեղասպանություն» 1915-1923 թվականների ձեռնարկ ուսանողների և դասախոսների համար
  • 2006 թվականին գրել է Միջազգային Քաղաքական Տնտեսություն, հակամարտության և համագործակցության գլոբալ համակարգում ձեռնարկը
  • 1996 թվականին գրել է «ԱՄՆ-ի արտաքին տնտեսական և ռազմական օգնություն, Ռեյգանի և Բուշի վարչակազմերը » աշխատությունը
  • Եղել է «Հայկական Կոստանդնուպոլիս» և «Հայկական Կիլիկիա» ստեղծագործությունների երկու հատորների համախմբագիր[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 VIAF ID
  2. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  3. «Curriculum Vitae: Simon Payaslian» (PDF). Boston University. April 2012.
  4. Payaslian, Simon (2003 թ․ ապրիլի 27). United States policy toward the Armenian question and the Armenian genocide. OCLC 56571772 – via Open WorldCat.
  5. «Simon Payaslian | History».