Ցուցմունք, կոնկրետ գործով ապացուցման ենթակա հանգամանքների վերաբերյալ հարցաքննվող մեղադրյալի,կասկածյալի, տուժողի և վկայի բանավոր հաղորդումները։

Ձևակերպվում է հարցաքննությամբ, ապացուցման միջոց է։ Մեղադրյալը ցուցմունք է տալիս առաջադրված մեղադրանքի և գործի հետ առնչվող իրեն հայտնի հանգամանքների, կասկածյալը՝ այն հանգամանքների վերաբերյալ, որոնք հիմք են ծառայել նրան ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար։ Վկան և տուժողը ցուցմուք են տալիս ապացուցման արժեք կամ գործի համար նշանակություն ունեցող իրենց հայտնի բոլոր հանգամանքների մասին։ Ցուցմունք տալը մեղադրյալի (կասկածյալի) իրավունքն է, վկայի և տուժողի պարտականությունը։ Վկան և տուժողը ցուցմունք տալուց խուսափելու, ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար ենթարկվում են քրեական պատասխանատվության։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 173
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցուցմունք» հոդվածին։