Ցնդելիություն, ֆուգիտիվություն, իդեալական գազերի թերմոդինամիկական առնչություններով իրական գազերի հատկությունները հաշվելու համար մասնական ճնշման փոխարեն օգտագործվող մեծություն։

Սենյակային ջերմաստիճանում հեղուկ բրոմը հեշտությամբ գոլորշանում է

Ընդհանուր բնութագիրը խմբագրել

Մաքուր կամ խառնուրդում գտնվող նյութի վիճակը բնորոշող մեծություն է․ այն տվյալ ֆազից նյութի դուրս գալու ունակության քանակական արտահայտությունն է և չափվում է ճնշման միավորներով։ f/p հարաբերությունը կոչվում է ցնդելիության գործակից, որը իդեալական գազերի համար հավասար է 1-ի։ Համեմատական է հագեցած գոլորշիների ճնշմանը և պայմանավորում է (տվյալ պայմաններում) նրանց գոլորշիացման արագությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 166