Ցզյու Տյան – չինական տիեզերաբանության և առասպելաբանության մեջ 9 երկնային տարածքներ, որոնք տեղակայված են միմյանց վրա և երկնքի բաղադրիչներն են։ Երկնքի այս ուղղահայաց պատկերացման հետ միաժամանակ կար պատկերացում հորիզոնական մոդելի մասին, որի համաձայն Ցզյու Տյանը երկնքի 9 մասերն է` բաժանված համաձայն 9 ուղղությունների (հյուսիս, հարավ, արևելք արևմուտք, հյուսիս-արևելք, հյուսիս-արևմուտք, հարավ-արևելք, հարավ-արևմուտք և կենտրոն), որոնք նաև անվանում են Ցզյու Ե` «9 դաշտեր», որոնցից յուրաքանչյուրը ունի իր ուղղությունը` կենտրոնական` Ցզյուն Տյան` «Հարթ երկինք», արևելյան`  Ցան Տյան` «Կապույտ երկինք», հյուսիսային` Սյուան Տյան` «Սև երկինք», հարավային` Յան Տյան` «կրակե երկինք»։  

Համաձայն հին տիեզերաբանական պատկերացումներին Ցզյու Տյանը համապատասխանում է երկրի Ցզյու Չժոուին` 9 տարածքներ, որոնց դեռ հին ժամանակներից բաժանված է եղել Չինաստանը։ 

Ըստ միջնադարյան դաոսական պատկերացումների` յուրաքանչյուր տարածք ունի իր դարպասները, որոնք պաշտպանում են վագրեր և ընձառյուծներ, ինչպես նաև երկնայաին իշխանի դռնապահը (Դի-Խուն)։ Ցածր տարածքում` Չանխե դարպասն է, որտեղով անցնում է երկնային և երկրային աշխարհների սահմանը։ Նրանց միջով, երբեմն, կարող է երկիր իջնել չար արևմտյան քամին, այդ դարպասներով կարելի է երկինք մտնել և սկսել երկնքի նվաճումը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Анастасия, Александрова. «Мифологическая энциклопедия: Мифологические места обитания: Цзю тянь». myfhology.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.