Ցեմենտացում գունավոր մետալուրգիայում, հիդրոմետալուրգիական պրոցես, մետաղների միացությունների լուծույթներից ավելի էլեկտրադրական մետաղների արտամղումը պինդ վիճակում գտնվող նվազ էլեկտրադրական մետաղներով։ Ցեմենտացման կիրառման կարևորագույն բնագավառներն են ոսկու և պղնձի նստեցումը, էլեկտրոլիտի մաքրումը, նիկելի արտադրության ժամանակ։ Մետաղամշակման մեջ, մետաղական շինվածքների (առավելապես պողպատե) քիմիա–ջերմային մշակում 900-950 °C ջերմաստիճանում կատարում են մակերևութային շերտերի դիֆուզիոն հագեցում ածխածնով (ածխածնացում)։ Ցեմենտացման նպատակն է մեծացնել կարծրությունը, մաշակայունությունը և հոգնածային ամրությունը։ Տարբերում են գազային, հեղուկ և էլեկտրոլիզային։ Ցեմենտացված շերտում ածխածնի օպտիմալ պարունակությունը 0,8–0,9% է։ Ցեմենտացման հետևանքով ածխածնացած շերտի խորությունը կազմում է մմ–ի տասներորդական մասերից մինչև 20 մմ (ավելի հաճախ՝ 0,5–3 մմ է)։ Գրունտների ցեմենտացում հակաֆիլտրացիոն ծածկույթի ստեղծում՝ հորատանցքերի մեջ ցեմենտ կամ ցեմենտակավային շաղախ ներմղելու միջոցով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։