Ցեղասպանագիտական հանդես

պարբերական

«Ցեղասպանագիտական հանդես», գիտական կիսամյա պարբերական։ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակություն։

Ցեղասպանագիտական հանդես
Տեսակպարբերական
Լեզուհայերեն և անգլերեն
Հիմնադրվել է2013
ԳրասենյակԵրևան, Հայաստան

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 2013 թվականից Երևանում՝ հայերեն, անգլերեն։ Գլխավոր խմբագիր՝ Հայկ Դեմոյան, պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Մանուկյան։

Տպագրում է ցեղասպանության պատմության, պատմագրության, ինչպես նաև այդ թեմային առնչվող այլ հիմնախնդիրների վերաբերյալ ուսումնասիրություններ, հոդվածներ, գիտական բանավեճեր, անդրադառնում է նաև այլ ժողովուրդների ցեղասպանությունների հարցերին, քննադատում է թուրքական կառավարության ժխտողական ու հակագիտական քարոզչությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։